14/01/2011 17:37
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրները քննարկելու նպատակով քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` պատասխանատու կառույցների` «Երևան Ջուր» ընկերության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Երևանի քաղաքապետը նշեց, որ բնակչությանն ամենահուզող խնդիրներից մեկը ջրամատակարարման որակն է, և պետք է լուրջ ու հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու համար: «Մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվի»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:
«Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրեց ջրամատակարարման բարելավման ընկերության ծրագրերը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նման քննարկումները պարբերական բնույթ կկրեն:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
609.82
+7.01
16:41 10/11/26
15:36 10/11/26
15:09 10/11/26
