Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2010Թ.-ԻՆ «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 747 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ
18/01/2011 15:48
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2010Թ.-ԻՆ «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 747 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Հայաստանում 2010թ.-ին «Յունիստրիմ» համակարգով իրականացվել է ավելի քան 747 հազար դրամական փոխանցում: Յունիբանկի հայտարարության համաձայն` «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2010թ.-ին անցած տարվա համեմատ աճել է 8,3%-ով եւ կազմել 596,7 մլն ԱՄՆ դոլար: Փոխանցումների քանակը հաշվետու տարում կազմել է 747 774` աճելով 5,1%-ով:

2010թ.-ին նշանակալիորեն` 33%-ով աճել է Հայաստանից կատարվող դրամական փոխանցումների ծավալը, կազմելով 74,7 մլն դոլար: Դեպի Հայաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 522 մլն դոլար` 2009թ.-ի ցուցանիշի նկատմամբ ավելանալով 5,5%-ով: Աճ է արձանագրվել նաեւ քանակային առումով. դեպի դուրս կատարված փոխանցումների քանակն աճել է 16,4%-ով, իսկ դեպի Հայաստան կատարված փոխանցումների քանակը` 4,4%-ով, կազմելով, կամապատասխանաբար, 47 682 եւ 701 092: Մեկ փոխանցման միջին գումարը կազմել է 797 դոլար: 

Շրջանառության կայուն աճի եւ փոխանցումների քանակի ավելացման շնորհիվ «Յունիստրիմ» համակարգը պահպանում է առաջատարի դիրքը, հանդիսանալով դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգը Հայաստանում: Համակարգը հաճախորդների համար հարմար եւ շահավետ է իր ցածր սակագներով, գործընթացի պարզությամբ եւ լայն աշխարհագրությամբ` ավելի քան 190 հազար սպասարկման կետ աշխարհի 95 երկրներում: Դրամական փոխանցման համար չի պահանջվում բանկային հաշվի բացում, փոխանցումը ստացող կողմը ոչ մի ծախս չի կատարում: 

Հայաստանում «Յունիստրիմ» համակարգով փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր գործող 34 մասնաճյուղերում: 

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37