Պաշտոնական

USD BUY - 384.50+0.50 USD SELL - 388.00+0.50
EUR BUY - 439.00+2.00 EUR SELL - 448.00+3.00
OIL:  BRENT - 76.95+0.63 WTI - 75.67+0.76
COMEX:  GOLD - 3371.10-0.58 SILVER - 35.82-2.64
COMEX:  PLATINUM - 1285.50-4.05
LME:  ALUMINIUM - 2547.00-0.14 COPPER - 9655.50-0.14
LME:  NICKEL - 15053.00+0.86 TIN - 32354.00+0.27
LME:  LEAD - 1993.00+0.86 ZINC - 2636.50-0.08
FOREX:  USD/JPY - 145.23+0.12 EUR/GBP - 1.1531+0.56
FOREX:  EUR/USD - 1.1531+0.56 GBP/USD - 1.3498+0.66
STOCKS RUS:  RTSI - 1117.38+0.01
STOCKS US: DOW JONES - 42171.66+0.00 NASDAQ - 19546.27+0.00
STOCKS US: S&P 500 - 5980.87+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38488.34-1.02 TOPIX - 2792.08-0.58
STOCKS CHINA:  HANG SENG - 23237.74-1.99 SSEC - 3362.11-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 8791.80-0.58 CAC40 - 7553.45-1.34
STOCKS EUR:  DAX - 23057.38-1.12
19/06/2025  CBA:  USD - 384.81+0.37 GBP - 516.03-0.58
19/06/2025  CBA:  EURO - 441.42-0.38
19/06/2025  CBA:  GOLD - 41959+78 SILVER - 459.68+1.56
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ԵՐԵՎԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ
18/01/2011 17:22
Կիսվել

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ԵՐԵՎԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն իրականացնող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Հանդիպման նպատակը երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկումն էր: Ողջունելով հյուրին` Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ համագործակցության նոր որակ և ընթացք պետք է ստանան Երևանի քաղաքապետարանի և գործընկեր քաղաքների միջև ձևավորված հարաբերությունները:

Կարևորելով միջազգային փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում` Կարեն Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանը  պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին և նախաձեռնություններին: Հանս-Յոխեն Շմիդթը պատրաստակամություն հայտնեց նպաստել երկու երկրների քաղաքների միջև ինչպես ոլորտային, այնպես էլ գործարար կապերի զարգացմանը:

Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման նպատակով Կարեն Կարապետյանը կարևորեց Երևանի անձնագրի ստեղծման անհրաժեշտությունը. «Երևանը պետք է ունենա իր անձնագիրը, որտեղ ամբողջությամբ ներկայացված կլինի ողջ մայրաքաղաքը` բնակչության, ՀՆԱ-ի ցուցանիշները, տնտեսության բոլոր ճյուղերը, սպասարկման օղակները»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:  

19/06/2025
դրամ
Դոլար (USD)
384.81
+0.37
Եվրո (EUR)
441.42
-0.38
Ռուբլի (RUR)
4.9089
-0.0066
Լարի (GEL)
141.22
+0.14
41959
+78
Արծաթ
459.68
+1.56