LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/01/11
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինը նվազել է 0.08%-ով և կազմել 2465.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.70%-ով և կազմել 9725.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.25%-ով և կազմել 26368.0 դոլար, անագի գինն աճել է 0.15%-ով և կազմել 27017.0 դոլար, կապարի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 2664.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 2461.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոփոխվել և կազմել է 37700.0 դոլար, իսկ կոբալտի գինը նվազել է 2.00%-ով և կազմել 39000.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: