
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է 3.0%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված` Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի: Վերլուծության համաձայն, խոշոր հարկ վճարողների աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 3.0%-ով և կազմել է 111586 մարդ:
Ինչ վերաբերվում է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշին, ապա այս տարվա նոյեմբերին արձանագրվել է 0.9% աճ` նախորդ տարվա նոյեմբեր ամսվա նկատմամբ: