Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀՀ ԿԲ – 12-ԱՄՍՅԱ 9.4% ԳՆԱՃԻ ՄԻԱՅՆ 7.5 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃՈՎ
21/01/2011 12:04
Կիսվել

ՀՀ ԿԲ – 12-ԱՄՍՅԱ 9.4% ԳՆԱՃԻ ՄԻԱՅՆ 7.5 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃՈՎ

2011թ. հունվարի 11-ին հրավիրված ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը, Անդրանիկ Նորեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը, Վախթանգ Աբրահամյանը:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից` խորհրդի նիստը սկսվել է իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: Արդյունքում, ՀՀ ԿԲ խորհուրդը փաստել է. 2010թ. ընթացքում արձանագրված 12-ամսյա 9.4% գնաճի միայն 7.5 տոկոսային կետը պայմանավորվել է պարենային ապրանքների գների աճով: Ընդ որում, գյուղատնտեսական պարենային ապրանքների գների աճի նպաստումը կազմել է 5.0 տոկոսային կետ, հացամթերքինը` 2 տոկոսային կետ:  

Ըստ պաշտոնական վիճակագրության 2010թ. դեկտեմբերի 1.8% գնաճն արձանագրվել է բացառապես պարենային ապրանքների գների աճի հաշվին: Չնչին նվազում է գրանցվել ծառայությունների սակագներում` տրանսպորտի և հանգստի կազմակերպման ծառայությունների հաշվին: Ոչ պարենային ապրանքների գներն անփոփոխ են մնացել:

Խորհուրդը քննարկել է նաև ՀՀ տնտեսության առանձին ճյուղերում գրանցված միտումները: Այսպես, 2010 թ. հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, արձանագրվել է 2.6% տնտեսական աճ: Ընդ որում, արդյունաբերության ճյուղի ավելացված արժեքի աճը կազմել է 9.6%` պայմանավորված մետաղական հանքաքարերի արդյունահանման, սննդամթերքի, խմիչքների, շինանյութերի, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի և ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալների աճով: Անփոփոխ են մնացել շինարարության ճյուղի և ծառայությունների ոլորտի ավելացված արժեքի աճի տեմպերը` համապատասխանաբար` 3.5% և 4.9%: Ընդ որում, մատուցված ծառայությունների ծավալում մեծ բաժին է կազմել ֆինանսական և ապահովագրական գործունեությունը: Շարունակվել, սակայն նախորդ ամսվա համեմատությամբ փոքր-ինչ դանդաղել է գյուղատնտեսության ճյուղի անկումը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 14.4%, ընդ որում, բուսաբուծության ենթաճյուղի անկումը կազմել է 20.5%, իսկ անասնապահության ենթաճյուղինը` 1%:

Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, գրեթե պահպանվել է ապրանքների արտահանման ծավալների աճի տեմպը, որը 2010 թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 41.2%: Ապրանքների ներմուծման աճի տեմպը շարունակել է դանդաղել և նշված ժամանակահատվածում կազմել է 14.2%: 
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37