Ֆինանսական

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Գրիգոր  Հովհաննիսյան. Կանաչ տնտեսության և ՓՄՁ ֆինանսավորումը մշտապես գտնվում է Արմսվիսբանկի ուշադրության կենտրոնում
01/11/2021 15:27
Կիսվել

Գրիգոր  Հովհաննիսյան. Կանաչ տնտեսության և ՓՄՁ ֆինանսավորումը մշտապես գտնվում է Արմսվիսբանկի ուշադրության կենտրոնում

Վերջերս Արմսվիսբանկը ՎԶԵԲ-ի հետ կնքել է 2 նոր վարկային պայմանագիր՝ 8մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Այս մասին «Բիզնես 24»-ը զրուցել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ, վարկավորման դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի հետ։

Պարոն Հովհաննիսյան կներկայացնե՞ք նշված վարկային ծրագրերի մանրամասները: 

 Այո, Բանկի և ՎԶԵԲ-ի միջև օգոստոսի 31-ն կնքվել է վարկային 2 նոր պայմանագիր, որոնցից մեկը վերաբերում է Արևելյան գործընկերության ՓՄՁ-ների մրցունակության ծրագրին («ՓՄՁ -ների մրցունակության ծրագիր»` Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ), իսկ մյուս ծրագիրը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման համար Հայաստանում էներգաարդյունավետության ծրագրի 2-րդ փուլին («GEFF-ը Հայաստանում»՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի (Green Climate Fund) աջակցությամբ): Յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված է 4-ական մլն ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ Բանկի համար նշված ծրագրերին մասնակցությունն ունի առանցքային նշանակություն, քանի որ ՓՄՁ վարկավորումը և Կանաչ տնտեսությունների ֆինանսավորումը հանդիսանում են Բանկի վարկավորման հիմնական ռազմավարական ուղղություններից: Հետևաբար, նշված ծրագերերը Բանկին հնարավորություն են տալիս հաճախորդներին կապիտալ ներդրումների իրակացման համար առաջարկել առավել մատչելի և արտոնյալ պայմաններով նոր վարկային պրոդուկտներ:

«GEFF-ը Հայաստանում» վարկային ծրագիրը ՀՀ-ում  գործում է դեռևս 2019թ-ից, որին Բանկն ունեցել է ակտիվ մասնակցություն, և ծրագրի 1-ին փուլի շրջանակում Բանկին հաջողվել է ամբողջությամբ տեղաբաշխել ծրագրային միջոցները և իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր: Առավել հետաքրքրասեր ընթերցողները կարող են ծանոթանալ Բանկի կողմից իրականացված կանաչ ֆինանսավորման ծրագրերի մանրամասներին՝ այցելելով հատուկ այդ նպատակով բացված կայք էջ՝ https://www.armswissbank.am/bank-projects/ հղումով:

Ինչ վերաբերում է «ՓՄՁ-ների մրցունակության» ծրագրին, ապա նշեմ, որ վերջինս նոր ծրագիր է և միտված է փոքր և միջին ձեռնարկությունների արտահանման ներուժի ավելացմանը: Ըստ այդմ՝ կփորձեմ ավելի մանրամասն անդրադառնալ այս ծրագրի առանձնահատկություններին:

Հաճախորդների համար վարկային միջոցների օգտագործման ինչպիսի՞ սահմանափակումներ կան «ՓՄՁ-ների մրցունակության» ծրագրի շրջանակում և եթե կան, ապա խնդրում եմ՝ մանրամասնեք:

Ինչպես արդեն նշեցի, «ՓՄՁ-ների մրցունակության» ծարգիրը նախատեսված է ՓՄՁ-ների մրցունակության՝ հատկապես արտահանման ներուժի բարձրացման համար ներդրումների ֆինանսավորմանը: Անշուշտ առկա են ծրագրային որոշակի սահմանափակումներ, որոնք պայմանականորեն կբաժանեմ 2 հիմնական ուղղությունների, մասնավորապես՝ սահմանափակումների 1-ին ուղղությունը վերաբերում է նպատակային սահմանափակումներին, այսինքն՝ ՓՄՁ ցանկացած վարկ չի կարող ընդգրվել այս ծրագրի շրջանակում, հետևաբար դրանք պետք է բավարարեն որոշակի չափանիշների և պարունակեն հստակ նպատակային ուղղվածություն: Ծրագիրը խրախուսում է ներդրումների մի շարք ուղղություններ, ինչպիսիք են՝ արտադրության արդիականացումը, կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը, տեղական և միջազգային շուկաներում մրցունակության բարձրացումը և աշխատատեղերի պայմանների բարելավումը: Նախագծերը պետք է ունենան նաև էներգախնայողության բաղադրիչ, որը նոր տեխնոլոգիական հոսքագծերի կամ մեքենաների պարագայում գրեթե միշտ ապահովվում է: Շրջանառու կապիտալի ֆինանսավորում ծրագրով, ցավոք, նախատեսված չէ:

Բացի այդ, գործում են նաև վարկավորման ծավալային սահմանափակումներ, մասնավորապես՝ սարքավորումների արդիականացման, տեխնոլոգիական ներդրումների  կամ սանիտարական ու անվտանգության բարձրացմանն ուղղված նախագծերի դեպքում մեկ վարկառուի համար ֆինանսավորման առավելագույն ծավալը կազմում է 300,000 եվրոյին համարժեք գումար, սակայն առանձին համալիր նախագծերի դեպքում ֆինանսավորման ծավալը կարող է հասնել մինչև 3,000,000 եվրոյի համարժեք գումարի:

Ըստ էության, ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել ոչ միայն էներգաադյունավետ ներդրումներ, այլ նաև իրականացնել ներդրումներ, որոնք կօգնեն ձեռնարկություններին ավելացնել իրենց արտադրական պոտենցիալը և բարձրացնել մրցունակության մակարդակը՝ ապահովվելով ինչպես սեփական արտադրանքի քանակի, այնպես էլ մակրոտնտեսական տեսանկյունից տեղական արտադրանքի արտահանման ծավալների աճ: Ծրագրի չափանիշներին համապատասխանության դեպքում վարկերն ապահովում են նաև վարկառուներին վարկի մայր գումարի 10-15%-ի չափով հետվերադարձ (cashback), որը տրամադրվում է Եվրոպական միության կողմից:

«ՓՄՁ-ների մրցունակության» ծրագրի շրջանակում ովքե՞ր կարող են դիմել վարկային միջոցներից օգտվելու համար, եւ կա՞ն արդյոք ոլորտային սահմանափակումներ։

Տվյալ ծրագրի շրջանակներում վարկավորվել կարող են տարբեր ոլորտի ընկերություններ, այդ թվում՝ արտադրական ձեռնարկություններ, գյուղատնտեսական, հյուրանոցային ծառայություններ մատուցող ընկերությունները և այլն։ Ծրագրով նախատեսված է նաև ոլորտային բացառությունների ցանկ, մասնավորապես՝ ծխախոտի և թունդ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, բնակելի շենքերի շինարարությունը և մի շարք այլ ոլորտների ձեռանարկություններ տվյալ վարկային միջոցներից չեն կարող օգտվել: Առավել մանրամասն տեղեկատվութունը ներկայացված է Բանկի կայքէջում:

«ՓՄՁ-ների մրցունակության» ծրագրի շրջանակում ի՞նչ նպատակով պետք է ծախսվեն վարկային միջոցները։

Նախորդ պատասխաններում որոշակիորեն արդեն անդրադարձել եմ նշված հարցին, սակայն ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ ծրագիրը ուղղված է ՓՄՁ-ների կարողությունների բարձրացմանը ԵՄ և այլ շուկաներ մուտք գործելու ու մրցակցելու նպատակով: Այսինքն, ներդրումների միջոցով մեր հաճախորդներն աջակցություն են ստանում շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի, առողջության և անվտանգության, ինչպես նաև արտադրության որակի ոլորտում ԵՄ չափանիշների ներդրման նպատակով:

Չունենալով բնական ռեսուրսների մեծ պաշարներ՝ թե՛ Հայաստանի Հանրապետությանը և թե՛ առանձին ձեռնարկություններին անհրաժեշտ է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել առկա հումքային պաշարներն ու մարդկային ռեսուրսները, ինչի իրագործման համար սույն ծրագիրը հանդիսանում է հերթական արդյունավետ գործիքներից մեկը:

«ՓՄՁ-ների մրցունակության» ծրագրի շրջանակում ի՞նչ պայմաններով են տրամադրվելու վարկային միջոցներ:

Վարկավորման համար առաջարկվող պայմաններն էականորեն տարբերվում են շուկայական առաջարկներից: Մասնավորապես, բացի այն, որ տվյալ վարկատեսակը տրամադրվելու է բավական մրցակցային պայմաններով, ինչպես արդեն նշեցի, տրամադրվում է նաև 10-15% հետվերադարձ (cashback), ինչի հետևանքով էապես նվազում է փաստացի տոկոսադրույքը: Վարկերը տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով, ընդ որում՝ հնարավոր է տրամադրել նաև մայր գումարի մարման մինչև 2 տարի արտոնյալ ժամկետ, ինչը թույլ կտա տվյալ ժամանակահատվածում նվազ մարումների հաշվին ավելացնել շրջանառության ծավալները: Վարկավորման ծրագրի առանձնահատկությունից ելնելով՝ մեկ վարկառուի առավելագույն ֆինանսավորման սահմանաչափը կարող է կազմել մինչև 3,000,000 եվրոյին համապատասխան գումար:

«ՓՄՁ-ների մրցունակության» ծրագրի վարկային հայտը ձևակերպելու համար ի՞նչ փաստաթղթեր են պահանջվելու շահառու ՓՄՁ-ներից,  եւ որքա՞ն է տեւում դրանց ուսումնասիրությունը։

Ներկայացված ծրագրի շրջանակներում վարկավորումը գրեթե չի տարբերվում բանկային շուկայում վարկավորման համար ընդունված մոտեցումներից: Պետք է ներկայացնել ներդրումների հետևանքով առաջացող փոփոխությունների տեխնիկատնտեսական հիմնավորումները, ինչպես նաև վարկառուն պարտադիր ներկայացնում է ձեռք բերվող ապրանքի, հումքի, սարքավորման տեխնիկական նկարագիրը եւ ձեռքբերման հետ կապված մատակարարման պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր։

Բանկի կողմից ուսումնասիրվում է ներդրման արդյունավետությունը և համապատասխանությունը ծրագրի պահանջներին: Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ վարկային միջոցների մեծությունից, վարկի օգտագործման նպատակայնությունից, մարման ժամկետից և այլ էական հանգամանքներից կախված` ուսումնասիրությունը կարող է տևել մի քանի օրից մինչև 2 շաբաթ:

Բանկի պրոֆեսիոնալ անձնակազմի գիտելիքները թույլ են տալիս տրամադրել որակյալ խորհրադատվություն և պատշաճ կերպով կազմակերպել վարկավորման գործընթացը:

Մինչև  վարկի հաստատումը հաճախորդի ներդրումային ծրագրի համապատասխանությունը, պետք է գնահատվի ծրագրի խորհրդատուների կողմից, և հավանության արժանանալու դեպքում հնարավոր կլինի շարունակել վարկավորման գործընթացը: Բացի այդ, հաճախորդը կարող է ներդրումային ծրագրի արդյունավետության վերաբերյալ ստանալ անվճար տեխնիկական խորհրդատվություն:

Որպես վերջին հարց կցանկանայինք ներկայացնել «GEFF-ը Հայաստանում» վարկային ծրագրի 2-րդ փուլի ընթացքը և առանձնահատկությունները:

Մինչ 2-րդ փուլի մասին խոսելը, ցանկանում եմ ամփոփ անդրադառնալ «GEFF-ը Հայաստանում» վարկային ծրագրի 1-ին փուլի արդյունքներին՝ նշելով, որ Բանկն իրականացրել է շուրջ 20 նախագծերի ֆինանսավորում և նպաստել է տարեկան շուրջ 5,5 գեգավատտ մաքուր էներգիայի արտադրությանը և 2,747 տոննա/տարի ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը:

«GEFF-ը Հայաստանում» ծրագրի երկրոդ փուլի շրջանակներում Բանկը իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին առաջարկում է մինչև 9% տարեկան տոկոսադրույքով ԱՄՆ դոլարով էներգախնայող նախագծերի ֆինանսավորման վարկեր մինչև 5 տարի մարման ժամկետով:

Ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների՝ հատկապես կլիմայի հարմարվողականությանը և մեղմացմանն ուղղված ներդրումների համար, մասնավորապես՝ ֆինանսավորման ենթակա են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ ջերմամեկուսացումը, սեփական սպառման համար արևային ՖՎ Էլեկտրակայանները, գեոթերմալ ջերմային պոմպերը և ջրարդյունավետ ոռոգման համակարգերը: Բանկի հաճախորդները կարող են օգտվել մինչև 1600 նախապես հաստատված բարձր արդյունավետության տեխնոլոգիաներից` Green Technology Selector (GTS)-ի միջոցով: Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որը կօգնի հայտնաբերել և ստուգել կանաչ ներդրումների համար հնարավորությունները: Այս ծրագրի ընթացքում նույնպես վարկառուները կարող են ստանալ վարկի մայր գումարի 20%-ի չափով հետվերադարձ (cashback), որը տրամադրվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (Green Climate Fund) աջակցությամբ:

Ծրագրի ընթացքը խոստումնալից է, և արդեն հասցրել ենք ֆինանսավորել մի քանի նախագծեր:

Որպես ամփոփում նշեմ, որ կանաչ նախագծերի ֆինանսավորման ոլորտում Բանկը մասնակցել է ՎԶԵԲ-ի և այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից  իրականացված մի շարք ծրագրերի, ինչի արդյունքում իրականացրել ենք ֆինանսավորման բազմաթիվ ծրագրեր, կուտակել հարուստ փորձ և ձեռք բերել մասնագիտական մեծ ներուժ: Այդ ձեռքբերումներից կարելի է խոսել մի քանիսի մասին, մասնավորապես՝   2019թ-ին «GEFF-ը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ  սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար Բանկը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է հատուկ մրցանակի: Բացի այդ, Բանկի աշխատակիցները մասնագիտական փորձի խորացմանը զուգընթաց ձեռք են բերել էներգաարդյունավետ աուդիտորի որակավորում, որը հնարավորություն է տալիս Բանկին ինքնուրույն գնահատել նախագծերի համապատասխանությունը էներգաարդյունավետության չափանիշներին:

Շնորհակալություն հարցազրույցի համար:

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11