Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
2011Թ. ՄԱՐՏԻՑ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐՈՎ
25/01/2011 10:44
Կիսվել

2011Թ. ՄԱՐՏԻՑ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐՈՎ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն կնքել է թոշակների անկանխիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) պայմանագիր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ։ Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից` 2011թ. մարտից թոշակառունեըը հնարավորություն կունենան կենսաթոշակը ստանալ պլաստիկ քարտերով: 

Թոշակառուներին կառաջարկվեն երկու տեսակի փաթեթներ` Փաթեթ “Թոշակային Արտոնություն” և  Փաթեթ “Թոշակային  Ստանդարտ”, որոնց շրջանակում թոշակառուներին անվճար կտրամադրվեն  Visa պլաստիկ քարտեր և նրանք հնարավորություն կունենան սպասարկվել բանկում հատուկ պայմաններով։

Քարտի միջոցով վճարումներ կատարելիս թոշակառուներին կտրամադրվեն զեղչեր  բժշկական կենտրոններում, մի շարք ատամնաբուժարաններում, օպտիկաներում և  դեղատներում, ինչպես նաև Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերում (Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերի ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  պաշտոնական կայքից)։

Թոշակառուները կարող են ստանալ կենսաթոշակը ցանկացած բանկոմատից շուրջօրյա: Բացի այդ թոշակառուները կարող են կուտակել դրամական միջոցները բանկային հաշվի վրա և ստանալ տոկոսային եկամուտ։

Կենսաթոշակը քարտով  ստանալու համար թոշակառուներին անհրաժեշտ է դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ»  ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ և կնքել պայմանագիր:

Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերում սպասարկվում է շուրջ 44 000 թոշակառու:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08