Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի` ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՆՏՐՈՆԸ
25/01/2011 17:01
Կիսվել

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի` ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՆՏՐՈՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Աբովյան քաղաքում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկրորդ սպասարկման կենտրոնը, որտեղ քաղաքի բնակիչներին կառաջարկվի ծառայությունների լայն տեսականի:  ՎիվաՍել-ՄՏՍ-ի ժամանակակից սպասարկման կենտրոնն ունի ժամում 100 բաժանորդի բարձրակարգ սպասարկելու հնարավորություն:

«Անկախ գտնվելու վայրից, մեր հավատարիմ բաժանորդներն իրավունք ունեն օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի լավագույն ծառայություններից: Մենք հետևողական ենք` 2 միլիոնը գերազանցող մեր բաժանորդներին առավելագույն հարմարավետություն առաջարկելու հարցում: Այդ տրամաբանությամբ, ձգտում ենք սպասարկման կենրոնների թիվն ավելացնել մարզերում: Մեր սպասարկող անձնակազմը հասանելի է երկրի ամբողջ տարածքում»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Աբովյան քաղաքի Հանրապետության 22 հասցեում («Վան» սուպերմարկետի հարևանությամբ) գտնվող սպասարկման նոր կենտրոնը նշանակալիորեն կընդլայնի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից և ապրանքներից օգտվելու բաժանորդների հնարավորությունը: Այսպիսով` Հայաստանի առաջատար բջջային օպերատորն ունի սպասարկման 105 կենտրոն. ամենաընդարձակ ցանցը երկրում: 

Նորաբաց սպասարկման կենտրոնում հաճախորդները կսպասարկվեն բարձր որակավորում ունեցող անձնակազմի կողմից: Ծառայությունների ամբողջ շրջանակը հասանելի կլինի բնակիչներին. միջազգային ռոումինգ, համապատասխան սակագնային պլաններով հետվճարային և կանխավճարային փաթեթներ, վճարումներ, տարբեր արժողության վերալիցքավորման քարտեր, հեռախոսահամարի ընտրության հնարավորություն, տվյալների փոխանցման փաթեթներ, 3G մոդեմներ և Wi-Fi երթուղղիչներ, բջջային հեռախոսների լայն տեսականի և այլ աքսեսուարներ, կորպորատիվ փաթեթներ, հաշվի մանրամասնում և այլ ծառայություններ: 

Հիշեցնենք, որ ծառայությունների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման բարձր որակի ապահովման համար, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ, 2010 թվականի նոյեմբերին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստացավ ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ:
09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45