Ֆինանսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 430.00+1.00 EUR SELL - 436.50+1.50
OIL:  BRENT - 108.12-4.45 WTI - 100.60-3.58
COMEX:  GOLD - 4555.80+0.80 SILVER - 75.58+3.34
COMEX:  PLATINUM - 2011.90+2.15
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.77+0.34 EUR/GBP - 1.172+0.31
FOREX:  EUR/USD - 1.172+0.31 GBP/USD - 1.3567+0.35
STOCKS RUS:  RTSI - 1105.63+1.02
STOCKS US: DOW JONES - 49298.25+0.73 NASDAQ - 25326.13+1.03
STOCKS US: S&P 500 - 7259.22+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 59513.12+0.00 TOPIX - 3728.73+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26213.78+1.22 SSEC - 4160.17+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 10219.11-1.40 CAC40 - 8062.31+1.08
STOCKS EUR:  DAX - 24401.70+1.71
06/05/2026  CBA:  USD - 370-0.44 GBP - 504.57+2.92
06/05/2026  CBA:  EURO - 436.12+3.22
06/05/2026  CBA:  GOLD - 54445-780 SILVER - 873.57+2.48
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ –  ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ
26/01/2011 15:18
Կիսվել

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

Այսօր` հունվարի 26-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ստորագրեցին ՀԲ երկրի գործընկերության ռազմավարության զարգացման քաղաքականության վարկային 2009-12թթ փաթեթի երեք վարկային համաձայնագրեր` “Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիրը”, “Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիրը” և “Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (APL-2)”-ը:

“Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի” շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են ՀԲ-ի հետ համաձայնեցված մի շարք նախապայմաններ`  աղքատության կրճատման և տնտեսության խթանման ուղղությամբ, որի արդյունքում ՀԲ-ն ՀՀ կառավարությանը տրամադրելու է 25 մլն դոլարին համարժեք բյուջետային վարկ, որից 21 մլն-ը արտոնյալ պայմաններով (20 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, 0,75 տոկոս), իսկ 4-ը` առևտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը` վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

 “Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի” համար կհատկացվի 24 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ` մրցակցային էլեկտրոնային հասարակության և ձեռնարկությունների նորարարության առկա խոչընդոտները վերացնելու` բազային ենթակառուցվածքները հզորացնելու և նպաստավոր միջավայր ստեղծելու նպատա¬կով: Ծրագիրը բաղկացած է երեք մասերից. Էլեկտրոնային հասարակության ենթակառուցվածքների զարգացում, ձեռնարկությունների նորարարության խթանում և ծրագրի կառավարում: Վարկը տրամադրվում է առևտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը` վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

“Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (APL-2)” ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել ՀՀ առողջապահության նախարարության կարողությունները` համակարգի ավելի արդյունավետ կառավարման համար, ընդլայնել ընտանեկան բժշկության վրա հիմնված առողջության առաջնային պահպանման համակարգը և ընտրված մարզերում արդիականացնել առողջապահական ծառայությունների մատուցման ընտրված ցանցերը/ենթակառուցվածքները` բնակչությանն առողջապահական ավելի մատչելի, որակյալ և կայուն ծառայություններ մատուցելու համար: Ծրագրի իրականացման համար հատկացվելու է 19 մլն ԱՄՆ դոլարին համարժեք  գումար: Վարկը տրամադրվում է առևտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը` վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

AMP
06/05/2026
դրամ
Դոլար (USD)
370
-0.44
Եվրո (EUR)
436.12
+3.22
Ռուբլի (RUR)
4.934
+0.0334
Լարի (GEL)
137.79
-0.15
54445
-780
Արծաթ
873.57
+2.48