Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
MONEYGRAM-Ի ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱԿՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ի ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՀՈՒՒՄԸ
26/01/2011 18:47
Կիսվել

MONEYGRAM-Ի ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱԿՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ի ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՀՈՒՒՄԸ

MoneyGram դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքներով հերթական շահումը` 200.000 ՀՀ դրամ, հանձնվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդ` 46-ամյա Ռոբերտ Մելիք-Սահակյանին:

2011թ. հունվարի 26-ին ակցիայի հաղթողը հանդիսավոր պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարության կողմից ստացավ իր շահումը: Հանձնման ժամանակ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը հաճախորդ Ռ. Մելիք-Սահակյանին շնորհավորեց շահումի առթիվ և նրան հանձնեց նվեր ՎՏԲ Visa պլաստիկ քարտ` 200.000 ՀՀ դրամ մրցանակային գումարով: Ա. Խաչատրյանը նաև իր շնորհակալությունը հայտնեց MoneyGram ընկերությանը սերտ համագործակցության համար, որը նաև հնարավորություն է ընձեռում Բանկի հաճախորդներին մատուցել հաճելի անակնկալներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս MoneyGram-ի գործում է ըդհանուր թվով վեց տարբեր արագ դրամական փոխանցման համակարգեր (Migom, Blizko, Inter Express, Անելիք և ԲիստրայաՊոչտա), որն իր հերթին երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում բանկի համար ստեղծում է բարձր մրցունակություն:
 
ՎՏԲ-Հայաստան Բանկի և MoneyGram դրամական փոխանցումների համակարգի այս համատեղ ակցիան սկսվել էր սեպտեմբերի 1-ին և գործել մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը:
 

Տեղեկացնենք նաև, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն նախատեսում է այս տարվա ընթացքում համագործակցություն հաստատել արագ դրամական փոխանցումների համակարգեր ներկայացնող ևս 4 ընկերությունների հետ: Ինչպես նշեց Ա. Խաչատրյանը`  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն, որն այսօր զբաղեցնում է դրամական փոխանցումների շուկայի 10%-ը, կհամագործակցի «ЛИДЕР», «Золотая Корона» և ևս 2 այլ դրական փոխանցումների համակարգերի հետ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08