ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ` 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ
Հունվարի 27-ին տեղի է ունեցել 7 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT07173113 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 60 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 988 840 932 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2910 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2897 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր: