27/01/2011 16:11
ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 17,8 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 21,1 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 21.9 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հաշվետու շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա համեմատությամբ հայաստանյան բանկերը գրանցել են դրամով տրամադրված վարկերի ծավալի աճ և ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալի անկում: Նշենք, որ հունվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար:
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
Արծաթ
480.96
+24.58
11:00 28/11/26
10:30 28/11/26
20:03 27/11/26
19:05 27/11/26
