Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԴՐՎԵԼ Է ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ
01/02/2011 12:55
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԴՐՎԵԼ Է ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ

2011թ. փետրվարի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը գործողության մեջ է դնում մանրածախ վարկերի գծով որոշումների ընդունման ավտոմատացված համակարգը, որը մշակվել է անմիջապես Բանկում, Բանկի ռիսկ-մենեջերների կողմից ձևավորած տեխնիկական խնդիրների հիման վրա, ռուսաստանյան ՎՏԲ24 բանկի աջակցությամբ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից` սա ենթադրում է, որ վարկերի տրամադրման հետ կապված բոլոր որոշումները, ներառյալ վարկի հաստատված գումարը, այսուհետ ընդունվելու են Բանկի ավտոմատացված համակարգի կողմից, որի մեջ ծրագրավորված են որոշումների ընդունման ստանդարտ և հստակ կանոններ` “վարկային սկորինգ”: Որոշումների ընդունման այս մոտեցումն ունի էական առավելություններ, ինչպես հաճախորդների, այնպես էլ Բանկի համար:

Հաճախորդների տեսանկյունից համակարգը թույլ է տալիս ապահովել օպերատիվության բարձր մակարդակ: Կախված վարկային պրոդուկտի տեսակից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կկարողանան առավել կարճ ժամանակահատվածում Բանկից ստանալ պատասխան իրենց վարկ տրամադրելու վերաբերյալ: Իսկ Բանկի տեսանկյունից, այս համակարգի ներդրումը մեծ առաջխաղացում է իր իսկ վարկային գործընթացների ստանդարտացման ուղղությամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Վ.Օվսյաննիկով. «Չնայած որ վարկավորումը հնագույն բանկային ֆունկցիաներից մեկն է, սովորաբար հենց այս բնագավառում է նկատվում ստանդարտացման նվազագույն մակարդակ: Այդ իսկ պատճառով մենք, հանդես գալով խոշոր ունիվերսալ Բանկի կարգավիճակում, տվյալ ավտոմատացված համակարգի ներդրումը դիտարկում ենք որպես վարկային գործընթացների կարգավորման մեջ իրական առաջընթացի և նոր ձեռք բերումների միջոց, ինքնատիպ կոչ,  որը մենք, ի շնորհիվ համակարգը գործունեության մեջ դնելու փաստի, կարող ենք համարել, որ հաջող հաղթահարել ենք: Բացի այդ, համաձայն Բանկի Վարկային քաղաքականությանը, մանրածախ շուկան մենք դիտարկում ենք որպես նպատակային և առաջնային, որն օժտված է երկու կարևոր առավելություններով, և որոնք դժվար է հաշվի չառնել: Նախևառաջ,  դա բարձր տեխնոլոգիական շուկա է, և այդ իմաստով մեզ անհարժեշտ էր զարգացնել վարկային որոշումների ընդունման ավտոմատացված համակարգը: Եվ երկրորդը, մանրածախ էքսպրես վարկավորումը հանդիսանում է Բանկի համար նոր «ցանկալի» հաճախորդների ներգրավման և սպասարկման լավագույն աղբյուր»:
Վարկային բեք-օֆիսի ֆունկցիաների կենտրոնացումը, բոլոր գործարքների ձևակերպումը մեկ տեղում նույնպես հնարավորություն տվեց Բանկին իր լրացուցիչ ներդրումն ունենալ հաճախորդների, ինչպես նաև բանկային ծառայություններից օգտվողների ֆինանասական գրագիտության խնդրի լուծման մեջ:

«Բանկը ձգտում է, որ վարկը ստանալու պահին վարկառուները առավելագույնս գիտակցեն իրենց անձնական պատասխանատվությունը իրենց իսկ կողմից ընդունվող որոշումների համար` այդ կերպ ձևավորելով նախադրյալներ վարկային քաղաքակրթության աճի բարձրացման համար: Իսկ դա, իր հերթին, ընդհանուր առմամբ դրական կերպով կանդրադառնա Հայաստանում մանրածախ վարկավորման շուկայի առաջիկա զարգացումների վրա», – նշեց Վ. Օվյսաննիկովը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37