Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ-Ի ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՆԱ/ՆԵ ՄՐՑԱՆԱԿԻ
01/02/2011 13:01
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ-Ի ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՆԱ/ՆԵ ՄՐՑԱՆԱԿԻ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հայտարարեցին Նա/Նե ամենամյա երրորդ մրցանակաբաշխության արդյունքները` այդ առիթով Հրաչյա Ղափլանյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

«Հայ կանայք դարերի ընթացքում ապացուցել են հայրենիքին օգտակար լինելու իրենց ներուժը: Տարբեր ոլորտներում կանանց գործունեությունն ու արձանագրած ձեռքբերումները գնահատելի են քաղաքակիրթ բոլոր երկրներում: Կարևոր է, սակայն, դրա նկատմամբ հանրության վերաբերմունքն ու արձագանքը, որի ձևավորման հարցում էական դեր ունեն լրատվամիջոցները», – ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն երրորդ տարին կազմակերպվող Նա/Նե մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել հայաստանյան տպագիր և հեռարձակող լրատվամիջոցների աշխատանքներն այդ ասպարեզում: Հերթական մրցույթին ներկայացված նյութերը տպագրվել կամ հեռարձակվել են 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին: Դրանք ներկայացվել են տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից:

Մրցութային հանձնաժողովը լավագույն աշխատանքների համար սահմանել էր 6 անվանակարգ.

Հեռուստատեսային նյութ
Տպագիր հոդված
Ռադիոնյութ
Առցանց և բլոգում տեղադրված հոդված
Լուսանկարչական աշխատանք
Սոցիալական և առևտրային գովազդ
Ներկայացված 100 աշխատանքներից ընտրվել են հիշատակված 7 անվանակարգերում ճանաչված լավագույնները: Գնահատող հանձնաժողովում ընդգրկված էին հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` հետևյալ կազմով.
Նաիրա Սուլթանյան-Բրիտանական դեսպանատուն Երևանում
Աշոտ Մելիքյան-Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ջեմմա Հասրաթյան-Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
Սուրեն Դեհերյան-Լրագրողներ հանուն ապագայի
Ջինա Սարգիզովա-ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ

Բոլոր անվանակարգերի համար սահմանված էր երեք մրցանակ: Մասնավորապես` առաջին մրցանակակիրը ստացավ Նա/Նե արծաթե արձանիկ (խորհրդանշում է Նա-ին` կնոջը, Նե-ին` տղամարդուն և խոսափողի տեսքով կենաց ծառը) և 300,000 դրամ պարգև: Երկրորդ մրցանակի համար սահմանված էր հավաստագիր և 150,000 դրամ պարգև: Երրորդ մրցանակակիրը ստացավ 75,000 դրամի պարգև և հավաստագիր:

Այս տարի նոր առաջարկությամբ էր հանդես եկել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ը` սահմանելով «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի սահմանած անվանակարգի առաջին մրցանակակիրը` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Սեդա Ստեփանյանը «Չեմ լռի…» նյութի համար բացի Նա/Նե արձանիկից նաև ստացավ HTC բջջային հեռախոս ՎիվաՍել-ՄՏՍ-ից: Երկրորդ և երրորդ մրցանակակիրները արժանացան հավաստագրերի և դրամական պարգևների:

3G ցանցի ներդրումն ազդարարող ՎիվաՍել-ՄՏՍ-ի գովազդային հոլովակը 2010 թ. Բրիտանական Խորհրդի կողմից արժանացել էր Նա/Նե մրցանակի:

ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:


«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 103 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25