2010Թ.-ԻՆ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 11.7%-ՈՎ
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում շուրջ 6,7%-ով նվազել են ՀՀ կառավարության նկատմամբ հայաստանյան բանկերի պարտավորությունները և դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ կազմել 80.8 մլրդ դրամ:
Հաշվետու եռամսյակում ՀՀ բանկերում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների համախառն ծավալն աճել է 12.4%-ով և կազմել 303.1 մլրդ դրամ, իսկ իրավաբանական անձանց ժամկետային ավանդներն այս նույն ժամանակահատվածում աճել են 19.4%-ով և կազմել 104,8 մլրդ դրամ: