Կենտրոնական բանկ. Ուժը կորցրած է ճանաչվել «ՎԻՔԵՓԻԹԸԼ» ՍՊԸ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան
Ներդրումային ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական պահանջների խախտումներ թույլ տալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 23.11.2021 թվականի թիվ 18 ԲԳ Ա որոշմամբ ամբողջությամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՎԻՔԵՓԻԹԸԼ» ՍՊԸ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշատակված որոշումը պարունակում է բանկային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ՝ ստորև հրապարկվում է որոշման միայն եզրափակիչ մասը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23.11.2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 18 ԲԳ Ա
«ՎԻՔԵՓԻԹԸԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 17.09.2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ՆԸ0017 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՈՐՈՇՈՒՄ Է.
- Ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 17.09.2019 թվականի թիվ 133-Ա որոշմամբ Ընկերությանը տրամադրված թիվ ՆԸ0017 ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակվելու պահից և այն ենթակա է անհապաղ կատարման:
- Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ