LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 04/02/11
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինն աճել է 0.14%-ով և կազմել 2539.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.19%-ով և կազմել 9946.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.16%-ով և կազմել 27796.0 դոլար, անագի գինն աճել է 0.49%-ով և կազմել 30668.0 դոլար, կապարի գինն աճել է 1.73%-ով և կազմել 2585.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.47%-ով և կազմել 2480.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոփոխվել և կազմել է 39000.0 դոլար, իսկ կոբալտի գինը` 39000.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: