04/02/2011 11:36
ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է U-ԱՁԵՎ ՍՑԵՆԱՐՈՎ
Պորտուգալիան շուտով կհետևի Հունաստանի և Իռլանդիայի օրինակին և ֆինանսական աջակցության խնդրանքով կդիմի Եվրամիությանը: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին` Ռուսաստանում ընթացող «Ռուսաստան 2011» ֆորումի շրջանակներում: Տնտեսագետը, միևնույն ժամանակ. վստահություն է հայտնել, որ զարգացած երկրներում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի կրկնվելու հավանականության ռիսկերն աստիճանաբար նվազում են:
Նուրիել Ռուբինին նշել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացը կընթանա U-աձև սցենարով (աստիճանական, բայց դանդաղ վերականգնում), որը առավելապես պայմանավորված է եվրոպական երկրներում ձևավորված արմատական հիմնախնդիրներով:
Անդրադառնալով զարգացող երկրների տնտեսությունների վերականգնման գործընթացի առանձնահատկություններին, ամերիկացի տնտեսագետը նշել է, որ այս երկրների համար թիվ մեկ հիմնախնդիրը գնաճի աճող տեմպերն են և ձևավորված գնաճային սպասումները: Այս պայմաններում զարգացող երկրներն, ըստ տնտեսագետի, ստիպված են անցում կատարել զսպող դրամավարկային քաղաքականության:
10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
Արծաթ
694.87
+5.33
21:38 10/07/26
19:02 10/07/26
