
ՊԵԿ նախագահ. հարկային եկամուտների գերակատարումը իրատեսական է
Պետական եկամուտների կոմիտեի ուսուսմնասիրությունները ցույց են տալիս, որ վերանայված բյուջեով հարկային եկամուտները կկատարվեն, հնարավոր է գերակատարվեն:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ ցուցանիշով ՊԵԿ-ը տարին կփակի հարկային եկամուտների մասով:
«Մենք ունենք հետևյալ ցուցանիշը` 1.581 տրլն դրամ բյուջեի եկամուտ: Կարող եմ նշել, որ այդ թիվը ոչ միայն իրատեսական է, այլ նաև, կարծում եմ, որ որոշակի գերակատարում կունենանք»,- ասաց Բադասյանը: