Պաշտոնական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+0.00 EUR SELL - 431.00+0.00
OIL:  BRENT - 109.95+0.44 WTI - 107.44+1.92
COMEX:  GOLD - 4552.50-0.07 SILVER - 76.57-0.76
COMEX:  PLATINUM - 1972.50-0.97
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.93+0.13 EUR/GBP - 1.1643+0.17
FOREX:  EUR/USD - 1.1643+0.17 GBP/USD - 1.3414+0.70
STOCKS RUS:  RTSI - 1161.78+2.39
STOCKS US: DOW JONES - 49686.12+0.32 NASDAQ - 26090.73-0.51
STOCKS US: S&P 500 - 7403.05-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 60815.95-0.97 TOPIX - 3826.51-0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 25675.18-1.11 SSEC - 4131.53-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10323.75+1.26 CAC40 - 7987.49+0.44
STOCKS EUR:  DAX - 24307.92+1.49
18/05/2026  CBA:  USD - 368.04-0.19 GBP - 491.3-1.47
18/05/2026  CBA:  EURO - 427.96-0.99
18/05/2026  CBA:  GOLD - 53579-1863 SILVER - 931.71-95.69
ՀՀ-ՈՒՄ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՌԱՆԱԿԱՐԱՅԻՆ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՅ-ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
08/02/2011 15:31
Կիսվել

ՀՀ-ՈՒՄ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՌԱՆԱԿԱՐԱՅԻՆ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՅ-ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա): Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և նրա հետ քննարկել տարբեր մակարդակներում հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Հանրապետության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև իրավա-պայմանագրային դաշտի ձևավորումը, ինչը թույլ կտա մի շարք ոլորտներում ակտիվացնել համագործակցությունը: 

Նկատի առնելով, որ Հայաստանի և Իռլանդիայի խորհրդարաններում ձևավորված են բարեկամական խմբեր, Սերժ Սարգսյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության կարևորությունը:

Դեսպան Ջոն Ռոուանը հեռանկարային է համարել հայ-իռլանդական փոխշահավետ գործակցությունը գիտա-հետազոտական աշխատանքների իրականացման, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում:

«Կարելի է հայերի և իռլանդացիների հանդիպել աշխարհի ցանկացած կետում, և դա մեր ընդհանրություններից մեկն է: Տարբեր պաշտոններ զբաղեցնելուս տարիներին հայերի եմ հանդիպել Բեյրութում, Կալիֆորնիայում և այլուր: Ես խորը հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին և նրա մշակույթին, որը նույնչափ հարուստ է, որքան` իռլանդականը: Պատրաստ եմ անել ամեն հնարավորը` մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն առավելագույնս նպաստելու համար»,- Նախագահի հետ հանդիպանն ասել է Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջոն Ռոուանը:

AMP
18/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.04
-0.19
Եվրո (EUR)
427.96
-0.99
Ռուբլի (RUR)
5.0736
+0.0424
Լարի (GEL)
137.59
+0.09
53579
-1863
Արծաթ
931.71
-95.69