Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
CDA Online հավելվածի միջոցով տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի առաջին ժողովը
08/12/2021 17:16
Կիսվել

CDA Online հավելվածի միջոցով տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի առաջին ժողովը

Այսօր Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի CDA Online հավելվածի միջոցով տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով։  Ժողովին մասնակցել են մինչև ս. թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ կողմից իրականացված  բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումը գրանցված բաժնետերերը (1118 անձ)։ Դեկտեմբերի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում բաժնետերերը առցանց հասանելիություն են ստացել ժողովի մասին ողջ տեղեկատվությանը և փաստաթղթերին, քննարկվող հարցերին և քվեարկել են բջջային և վեբ հավելվածների օգնությամբ։ Քվեարկության մեկնարկից անմիջապես հետո ստեղծվել է ֆորում, որտեղ բաժնետերերը կարողացել են քննարկել իրենց հուզող հարցերը ինչպես միմյանց, այնպես էլ ժողովի քարտուղարի հետ։ Ժողովի արդյունքներն արխիվացվում են և հասանելի են նաև քվերկությունից հետո:

«Բաժնետերերի արտահերթ ժողովի գումարման հիմնական նպատակը Բանկի կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների հաստատումն էր: Մենք դեռևս սեպտեմբերին թողարկեցինք 7,5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով 500 000 հատ բաժնետոմս, որն ամբողջությամբ սպառվեց նախանշված ժամկետներում: Այս վստահության համար մենք շնորհակալ ենք մեր բոլոր բաժնետերերին և ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացնենք նրանց սպասելիքներն ու միասին նպաստենք մեր երկրի տնտեսության զարգացմանը»,- նշեց Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբա բանկի բաժնետերերի ժողովն առաջինն է, որը տեղի է ունենում CDA Online հավելվածի միջոցով։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան առցանց էլեկտրոնային քվեարկության համակարգ ներդրած առաջին կազմակերպությունն է տարածաշրջանում։ Համոզված եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում CDA Online հավելվածը կշարունակի բարձր պահանջարկ վայելել ինչպես բաժենտիրական ընկերությունների, այնպես էլ ներդրողների շրջանում, քանի որ այն ունի հագեցած ֆունկցիոնալ և չի սահմանափակվում միայն առցանց բաժնետերերի ժողովներ հրավիրելու և անցկացնելու հնարավորությամբ»,- նշեց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի առաքելությունն է ներդնել միջազգային դեպոզիտար լավագույն փորձը և մատուցել ծառայությունների ամբողջական փաթեթ հայաստանյան ու օտարերկրյա գործընկերներին՝ իրար կապելով տարածաշրջանի տնտեսությունները։ ՀԿԴ-ն մատուցում ենք քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:

Ակբա բանկը հիմնադրվել է 1996թ.-ին և այժմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Երևանում և բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից: Արդեն 25 տարի բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության իրական հատվածն ու նպաստում երկրի զարգացմանը: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել +374 10 31 88 88 հեռախոսահամարին կամ գրել acba@acba.am էլեկտրոնային հասցեին:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75