ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ` 26 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Փետրվարի 14-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26158111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 425 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 380 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 45 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 480 563 862 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և Գանձապետական պահառուն: