ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 9 ՄԼՐԴ 260 ՄԼՆ ԴՐԱՄ
Փետրվարի 15-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 9 մլրդ 260 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 040 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 1 մլրդ 220 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 094 440 200 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.3913 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.5532 տոկոս:
Աճուրդին մասնակցել 7 գործակալ: