Պաշտոնական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼԱԶ ԳԻԼԱՈՒՐԻԻ ՀԵՏ
16/02/2011 23:21
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼԱԶ ԳԻԼԱՈՒՐԻԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ:

Նախագահը կարևորել է ցանկացած մակարդակով երկկողմ հանդիպումները, նշելով, որ դրանք լավ հնարավորություններ են ստեղծում հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, կա դրական միտում, սակայն առևտրաշրջանառության ծավալները, առկա ներուժի համեմատ, դեռևս բավարար համարել չի կարելի, ուստի անհրաժեշտ է ավելի ակտիվացնել այս ուղղությամբ ջանքերը:

Նախագահ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին խոսել են նաև մշակույթի, կրթության և այլ բնագավառներում համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտության մասին:

«Կարծում եմ, որ մենք պետք է զարգացնենք մեր մշակութային հարաբերությունները: Այդ ոլորտում մենք մեր գործունեությունը վերջին շրջանում որոշակիորեն ակտիվացրել ենք: Կարծում եմ, որ հրաշալի գաղափար էր դպրոցական օլիմպիադա անցկացնելը: Այն, ինչ ասաց Միխեիլ Սաակաշվիլին` վրացական համալսարաններում հայ ուսանողների կրթության համար դրամաշնորհներ հատկացնելու հետ կապված, շատ կարևոր է: Մենք ևս նույնն ենք անելու: Պետք է օգտագործենք ցանկացած առիթ, որպեսզի երիտասարդ սերունդը շփվի: Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր ժողովուրդները հազարամյակներ շարունակ բարեկամություն են արել, և մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի այդ ավանդույթները մի փոքր էլ ընդլայնենք ու փոխանցենք գալիք սերունդներին»,-ասել է Սերժ Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ Նիկոլոզ Գիլաուրին Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ամբողջ շրջանակը: 

Վրաստանի վարչապետը ՀՀ Նախագահին ներկայացրել է այդ հանդիպման արդյունքները: Նա Նախագահ Սարգսյանին է փոխանցել իր երկրի ղեկավարի ջերմ ողջույններն ու վերահաստատել Վրաստան այցելելու Միխեիլ Սաակաշվիլիի հրավերը:

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58