Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ԿԲ – ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
17/02/2011 11:50
Կիսվել

ՀՀ ԿԲ – ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ

Հանրապետության կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Ավետումե արծաթե հուշադրամը: Ավետումը բարի, բերկրալի լուր է Սուրբ Կույս Մարիամի` Սուրբ Հոգուց հղիանալու և Աստծո որդու` Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին: Ավետարանի պատկերաշարը սովորաբար սկսվում է Ավետման տեսարանով, քանի որ այն պատկերում է Հիսուսի մարդեղության` երկրային առաքելության սկզբնավորումը: Հայկական մանրանկարներում ավետման տեսարանը հիմնականում ներկայացվում է Աստծո պատգամաբեր Գաբրիել հրեշտակապետի և Մարիամ Աստվածածնի պատկերներով: Սուրբ Հոգին հաճախ պատկերվում է երկնքից լույսի շողի միջով դեպի Մարիամն իջնող աղավնու տեսքով: Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը – 1000 դրամ
Մետաղը և հարգը – արծաթ, 9990
Զանգվածը – 31,1 գ
Չափսը – 32 x 32 մմ
Դրամաշուրթը – հարթ
Որակը – պրուֆ
Տպաքանակը – մինչև 6000 հատ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է նաև «Մոգերի երկրպագությունըե արծաթե հուշադրամը: Երբ Հիսուս Քրիստոսը ծնվում է Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, նրա աստղը հայտնվում է արևելքում, և մոգերը` առաջնորդվելով աստղով, գալիս են այնտեղ, ուր մանուկն է: Տեսնելով մանկանը իր մոր` Մարիամի հետ` նրանք ծնկի են գալիս, երկրպագում նրան ու նվիրում ոսկի, կնդրուկ և զմուռս, որոնք խորհրդանշում են. ոսկին` Հիսուսի արքայական տերությունը, կնդրուկը` նրա Աստված լինելը, զմուռսը` չարչարանքները, մահը և հարությունը:  Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը – 1000 դրամ
Մետաղը և հարգը – արծաթ, 9990
Զանգվածը – 31,1 գ
Չափսը – 32 x 32 մմ
Դրամաշուրթը – հարթ
Որակը – պրուֆ
Տպաքանակը – մինչև 6000 հատ

«Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է նաև «Համբարձումե արծաթե հուշադրամը: Համբարձումը հարություն առած Հիսուս Քրիստոսի` աշակերտներին հայտնվելուց, օրեր շարունակ նրանց հետ շրջելուց ու պատվիրաններ տալուց հետո, դեպի երկինք` Հայր Աստծո մոտ համբարձվելն է: Այստեղ Հիսուս Քրիստոսը պատկերվում է ձվածիր փառապսակի մեջ. աջով նա օրհնում է աշակերտներին, ձախ ձեռքում պահում է գիրք կամ գալարափաթեթ: Երկու կամ չորս հրեշտակներ դեպի երկինք են տանում փառապսակը: Համբարձումով նշանավորվում է Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության փառավոր ավարտը:  Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը – 1000 դրամ
Մետաղը և հարգը – արծաթ, 9990
Զանգվածը – 31,1 գ
Չափսը – 32 x 32 մմ
Դրամաշուրթը – հարթ
Որակը – պրուֆ
Տպաքանակը – մինչև 6000 հատ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Մուտք Երուսաղեմե արծաթե հուշադրամը: Զատկից մեկ շաբաթ առաջ Հիսուս Քրիստոսը իր աշակերտների ուղեկցությամբ հանդիսավոր մուտք է գործում Երուսաղեմ: Հայկական մանրանկարներում այս տեսարանը պատկերում է ավանակի վրա նստած, քաղաքին մոտեցող Քրիստոսին` օրհնող աջը բարձրացրած: Նրան հետևում են աշակերտները, իսկ առջևում Երուսաղեմի բնակիչներն են, որոնք հագուստներ ու ճյուղեր են նետում ճանապարհին: «Մուտք Երուսաղեմ» տոնը համընկնում է գարնան գալու, բնության զարթոնքի հետ: Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին տոնն անվանել է Ծաղկազարդ:

Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը – 1000 դրամ
Մետաղը և հարգը – արծաթ, 9990
Զանգվածը – 31,1 գ
Չափսը – 32 x 32 մմ
Դրամաշուրթը – հարթ
Որակը – պրուֆ
Տպաքանակը – մինչև 6000 հատ

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01