
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 3 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Փետրվարի 17-ին տեղի է ունեցել 7 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB07172189 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 5 մլրդ 820 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 220 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 600 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 663 041 005 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.7554 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.8300 տոկոս:
Աճուրդին մասնակցել 7 գործակալ: