Ֆինանսական

USD BUY - 376.00+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 443.00+2.00 EUR SELL - 447.50+1.00
OIL:  BRENT - 68.10+0.25 WTI - 63.55-0.19
COMEX:  GOLD - 4951.20+1.53 SILVER - 76.74+6.20
COMEX:  PLATINUM - 2099.40+4.36
LME:  ALUMINIUM - 3085.00+1.92 COPPER - 12994.00+0.71
LME:  NICKEL - 17090.00+0.11 TIN - 46718.00+0.56
LME:  LEAD - 1960.00+0.23 ZINC - 3345.50+1.32
FOREX:  USD/JPY - 157.2+0.31 EUR/GBP - 1.1813+0.23
FOREX:  EUR/USD - 1.1813+0.23 GBP/USD - 1.3609+0.48
STOCKS RUS:  RTSI - 1118.33-0.71
STOCKS US: DOW JONES - 50115.67+2.47 NASDAQ - 23031.21+2.18
STOCKS US: S&P 500 - 6932.30+1.97
STOCKS JAPAN:  NIKKEI - 56363.94+3.89 TOPIX - 3783.57+2.29
STOCKS CHINA:  HANG SENG - 27027.16+1.76 SSEC - 4123.09+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10369.75+0.59 CAC40 - 8273.84+0.43
STOCKS EUR:  DAX - 24721.46+0.94
09/02/2026  CBA:  USD - 377.97+0.27 GBP - 514.19+1.35
09/02/2026  CBA:  EURO - 448.2+2.82
09/02/2026  CBA:  GOLD - 60128+1266 SILVER - 910.67-45.13
ՀՀ ԿԲ-Ն` 2011Թ. ՓԵՏՎԱՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
18/02/2011 15:12
Կիսվել

ՀՀ ԿԲ-Ն` 2011Թ. ՓԵՏՎԱՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2011 թ. փետրվարի 8-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը, Անդրանիկ Նորեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Խորհրդի նիստը սկսվել է իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: 2010 թ. ընթացքում արձանագրված 12-ամսյա 9.4% գնաճի միայն 7.5 տոկոսային կետը պայմանավորվել է պարենային ապրանքների գների աճով: Ընդ որում, գյուղատնտեսական պարենային ապրանքների գների աճի նպաստումը կազմել է 5 տոկոսային կետ, հացամթերքինը` 2 տոկոսային կետ:  

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թ. հունվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 2.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.2 տոկոսային կետով` կազմելով 10.6%: Հունվարին ևս արձանագրված գնաճին գերազանցապես նպաստել է պարենային ապրանքների գների աճը՝ 4.9% (նպաստումը գնաճին՝ 2.6 տոկոսային կետ), ինչը պայմանավորվել է «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Միրգե, «Մսամթերք» ապրանքախմբերի և ձվի գների աճերով: Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով (նպաստումը գնաճին` 0.1 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 0.2%-ով (նպաստումը գնաճին` 0.1 տոկոսային կետ): 

2010 թ. հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, արձանագրվել է 2.6% տնտեսական աճ: Ընդ որում, արդյունաբերության ճյուղի ավելացված արժեքի աճը կազմել է 9.5%` պայմանավորված մետաղական հանքաքարերի արդյունահանման, սննդամթերքի, խմիչքների, շինանյութերի, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի և ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալների աճով: Շինարարության ճյուղի և ծառայությունների ոլորտի ավելացված արժեքի աճերը կազմել են՝ համապատասխանաբար 3.7% և 4.6%: Ընդ որում, առաջինին նպաստել են գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, տրանսպորտի և պաշտպանության ոլորտներում իրականացված շինարարության ծավալների աճը, իսկ  երկրորդին՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության մեջ մատուցված ծառայությունների աճը: 2010 թ-ին դիտվել է գյուղատնտեսության ճյուղում ավելացված արժեքի անկում՝ տ/տ 13.4%, որը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է բուսաբուծության ենթաճյուղի 20.3% անկմամբ:

Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, ապրանքների արտահանման (ՖՕԲ) ծավալների աճը 2010 թ-ին կազմել է տ/տ 42.4%: Ապրանքների ներմուծման (ՍԻՖ) աճի տեմպը շարունակել է դանդաղել և նշված ժամանակահատվածում կազմել է 13.9%:  

Ներկայացվել են նաև ֆինանսական շուկայի հունվար ամսվա զարգացումները: Ամսվա ընթացքում ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պայմաններում ՊՊ առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է տոկոսադրույքների հետևյալ միտումները. մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքն աճել է 0.19 տոկոսային կետով՝ կազմելով 8.5%, իսկ միջին ժամկետայնությամբ պարտատոմսերի տոկոսադրույքը նվազել է 0.55 տոկոսային կետով` կազմելով 13.5%: Ռեպո շուկայում միջին տոկսադրույքը գրեթե չի փոխվել՝ 7.8%:

2010 թ. հունվարին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.22%-ով` կազմելով 364.95 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 2.45%-ով` կազմելով 488.43 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 3.78%-ով` կազմելով 12.16 դրամ:

Հունվարին դրամավարկային միջավայրը բնութագրվել է, որպես կանոն, փողի պահանջարկի նվազմամբ տարեսկզբին հատուկ սեզոնայնությամբ: Արդյունքում՝ փողի բազան ամսվա ընթացքում նվազել է 4.1%-ով, փողի զանգվածն ու դրամային զանգվածը՝ համապատասխանաբար 1.7% և 6.1%-ով: Նվազումը տեղի է ունեցել ի հաշիվ շրջանառությունում գտնվող կանխիկի 6.8% և դրամային ավանդների 5.1% նվազման, ինչի պարագայում արտարժութային ավանդներն աճել են 4.3%-ով: Տարեսկզբին տնտեսական ակտիվության ցածր աստիճանի պարագայում դիտվել է նաև տնտեսության վարկավորման որոշակի պասիվություն, ինչն արտահայտվել է ֆինանսական համակարգի կողմից վարկավորման ցուցանիշի ընդամենը 0.3% աճով: Ամսական նման զարգացումների պայմաններում ձևավորվել են դրամավարկային ցուցանիշների 12-ամսյա հետևյալ աճերը. փողի զանգվածը՝ 14.1%, դրամային զանգվածը՝ 18.2%, փողի բազան՝ 4.8% և տնտեսության վարկավորումը՝ 28.6%: Դրամային ավանդների 32.9% և արտարժութային ավանդների 9.5% աճերի պայմաններում դոլարայնացման մակարդակը նվազել է 4.1%-ով:  

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո Խորհուրդը սկսել է քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: 

2011 թ. սկզբին պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվել են էական գնաճային ճնշումները՝ արձանագրելով վերջին ամիսների ցուցանիշների համեմատ նոր բարձրակետեր, ինչը ներքին տնտեսությունում ևս ուժգնացնում է 2010 թ-ից փոխանցված գնաճային ճնշումները: 

Խորհուրդը մտահոգված է արտաքին հատվածի և գյուղատնտեսության ճյուղի  զարգացումների արդյունքում 2010 թ. փոխանցված ու 2011 թ. հունվարին արձանագրված բարձր գնաճով և դրա երկրորդային ազդեցությունների ու գնաճային սպասումների ավելացմամբ, ինչը հունվարի վերջին հանգեցրել է 12-ամսյա գնաճի երկնիշ ցուցանիշի ձևավորմանը: Ավելին, 2011 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշվում են գնաճի կանխատեսված արժեքներից շեղման ռիսկեր, որոնք առավելապես աճի ուղղությամբ  են, և ըստ կանխատեսված սցենարի, 12-ամսյա գնաճը միայն տարեվերջին է մտնում տատանման թույլատրելի միջակայք՝ պահպանվելով նպատակային թիրախի կենտրոնական արժեքից ավելի բարձր մակարդակում: Քանի որ գյուղատնտեսության ճյուղի հետագա միտումները դեռևս անորոշ են, և տարեսկզբից միջազգային պարենային և հումքային շուկաների զարգացումները վկայում են մոտակա ամիսներին նախանշված գնաճային ռիսկերի դրսևորման հավանականության կտրուկ ավելացման մասին, էականորեն մեծանում է գնաճի կանխատեսված արժեքներից աճի ուղղությամբ շեղման հավանականությունը: 

Այս իրավիճակում Խորհուրդը միակարծիք է, որ կանխատեսվող ժամանակային հորիզոնում գնաճի կանխատեսված և փաստացի ցուցանիշների միջև շեղման վերացման, գնաճի երկրորդային ազդեցությունների մեղմման և սպասումների խարսխման համար առաջնային անհրաժեշտություն է դրամավարկային պայմանների խստացումը և դրա զուգակցումը պարտադիր պահուստավորման մեխանիզմի վերջին փոփոխությունների հետ: 

2011 թ. փետրվարի 8-ի նիստում Խորհուրդը որոշել էր բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի` սահմանելով այն 7.75%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբար` 10.75% և 4.75%:
09/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.97
+0.27
Եվրո (EUR)
448.2
+2.82
Ռուբլի (RUR)
4.8745
-0.0313
Լարի (GEL)
140.6
+0.21
60128
+1266
Արծաթ
910.67
-45.13