ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿԱՅԱՑԵԼ Է ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՃՈՒՐԴԸ
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3921B111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկըª 2 մլրդ 444 մլն 800 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 388 մլն 800 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 56 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 469 156 134 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.6694 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 9 դիլեր: