22/02/2011 16:08
ԻԳՈՐ ԿԼԻՄԿՈ – ԱՐՄԵՆՏԵԼԸ ԶԳԱԼԻ ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ՆԵՐԴՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
«ԱրմենՏել» ընկերությունը զգալի գումարներ է ներդնում Հայաստանում համակարգչայնացման գործընթացի ակտիվացման ուղղությամբ: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Հայաստանում այսօր նկատվում է շարժական ինտերնետի նկատմամբ պահանջարկի աճ, և այս պայմաններում ընկերությունն արդեն հաջորդ շաբաթ պատրաստվում է ներկայացնել ևս մեկ նոր առաջարկ` նոթբուքների և նեթբուքների վաճառքի խթանման ուղղությամբ», – նշեց Իգոր Կլիմկոն:
Անդրադառնալով «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ ընկերությունը սպասում է վերջինիս մեկնարկին: Այսօր ընկերության բոլոր վաճառքի կենտրոնները պատրաստ են ակտիվորեն մասնակցել ծրագրին:
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) անցյալ շաբաթ հայտարարել էր Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում նոթբուքեր և նեթբուքեր զեղչով ձեռք բերելու հնարավորության մասին: Զեղչը տրամադրվում է Hi-Line ծառայության “Մեգա” սակագնային փաթեթին միանալու պայմանագիր կնքելու դեպքում` այն 18 կամ 24 ամիսների ընթացքում չխզելու պայմանով:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
