Սոցիալական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` «ԽՈՍԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ» ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
22/02/2011 20:34
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` «ԽՈՍԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ» ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Այսօր Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ ներկայացվեցին «Դորլինգ Քինդերսլի»-ի «Իմ առաջին գիրքը» հանրահայտ շարքի հայերեն հրատարակությունները, որով և մեկնարկեց «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավը: Բանախոսներն էին «Վէմ» հրատարակչության ղեկավար տեր Մեսրոպ քահանա Արամյանը և «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավի գործընկեր, Հայաստանի առաջատար բջջային օպերատոր  ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գրքերում ներկայացված բառերի մի զգալի մաս մեզանում գործածվում է ոչ հայերեն համարժեքներով։Այս հրատարակությունների նպատակներից է նաև վերականգնել մեր լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Լեզուն հիմքն է մտածողության, մշակույթի, աշխարհընկալման և հոգևոր գիտակցության: Երեխայի անաղարտ ներաշխարհում սերմանվող ամեն բառ ունի սրբազան նշանակություն, ուստի առանց աղավաղման պետք է փոխանցել նրան մեր մեծագույն գանձը՝ հայոց լեզուն: Այս նպատակով «Վէմ» հրատարակչությունը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնել են «Խոսենք հայերեն» քարոզարշավը:

«Երեխայի հոգին մաքուր թղթի նման է: Ինչպիսին ցանկանում եք տեսնել նրան` այդպիսի լիցքեր կարող եք հաղորդել փոքրիկին: Առաջին և կարևոր միջոցը լեզուն է: Մարդու լեզվամտածողությունը բացահայտում է նրա էությունը: Կարևոր է, որ լեզուն լինի մաքուր` մայրենի ակունքներից սնված»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ
Յիրիկյանը:

Գրքերի շարքը հայերեն է թարգմանել և հրատարակել «Վէմ» հրատարակչությունը: Գրքերի հայացման վրա աշխատել են բազմաթիվ մասնագետներ: Հայերենով լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» շարքի 10 անուն գիրք՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար: 

Հանրահայտ «Դորլինգ Քինդերսլի» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» շարքի նկարազարդ ու գունեղ գրքերի միջոցով աշխարհի տարբեր ժողովուրդների միլիոնավոր երեխաներ ճանաչում են իրենց մայրենին ու շրջապատող աշխարհը: Բառերի ընտրությունը, դրանց համադրումը և գունային լուծումներն արված են այնպես, որ գրավեն երեխայի ուշադրությունը և տրամադրեն սովորելու: «Իմ առաջին գիրքը» շարքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և հրատարակվել աշխարհի շատ երկրներում (ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեդիա և այլն): Այս հրատարակությունների գլխավոր սկզբունքը հետևյալն է. այն, ինչ տեսնում է երեխան, պետք է կարողանա արտահայտել իր մայրենի լեզվով:
21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6