23/02/2011 15:04
UNISTREAM-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ` ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔԱՐՏ
UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը Հայաստանում շրջանառության մեջ է դնում նոր գործիք` հաճախորդի միասնական քարտ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկից` հաճախորդի քարտի կիրառումը ավելի արդյունավետ կդարձնի դրամական փոխանցում կատարելու գործընթացը, քանի որ քարտը պարունակում է հաճախորդի բոլոր անհրաժեշտ տվյալները: Յուրաքանչյուր քարտ ունի իր հատուկ համարը եւ կրում է համակարգով հաճախորդի կողմից իրականացված փոխանցումների մասին տեղեկատվությունը: Հաճախորդի քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը: Քարտի առկայությունը սպասարկողին ազատում է դրամական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվության մուտքագրման անհրաժեշտությունից: Բավարար է, որպեսզի հաճախորդը ներկայացնի քարտը եւ բանկի աշխատակիցը ըստ քարտի համարի կստանա անհրաժեշտ տվյալները: Բացի դրանից, քարտը հնարավորություն է տալիս հետեւել կատարված եւ ընթացիկ փոխանցումների online կարգավիճակին:
Այսօր UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է հայաստանյան շուկայում: 2010թ.-ին Հայաստանում UNISTREAM համակարգով իրականացվել է 748 հազար դրամական փոխանցում: Համակարգի հայաստանյան շրջանառությունը անցած տարի կազմել է 597 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 8,5 տոկոսով:
UNISTREAM դրամական փոխանցումներ Հայաստանում իրականացվում են Յունիբանկի 34 մասնաճյուղերում:
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
Արծաթ
743.09
-18.46
10:53 26/09/26
10:33 26/09/26
17:46 25/09/26
