
«Աէրոֆլոտ»-ը վերսկսում է պարբերական թռիչքները Ալմաթի
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հունվարի 14-ին կվերսկսի Մոսկվայից Ալմաթի պարբերական թռիչքները: Այս մասին ասվում է ավիափոխադրող ընկերության հայտարարության մեջ:
Ղազախստանի տարածքում գործող սահմանափակումների պատճառով թռիչքները կիրականացվեն փոփոխված գրաֆիկներով:
Հունվարի 10-ից ավիաընկերությունը վերսկսել էր թռիչքները Նուր-Սուլթան: Առաջիկայում վերսկսվելու են թռիչքները նաև Ակտոբե, Կոստանայ և Կարագանդա: Դեռևս չեն գործելու թռիչքները դեպի Ակտաու և Շիմքենթ: