Ֆինանսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 430.00+1.00 EUR SELL - 436.50+1.50
OIL:  BRENT - 108.12-4.45 WTI - 100.60-3.58
COMEX:  GOLD - 4555.80+0.80 SILVER - 75.58+3.34
COMEX:  PLATINUM - 2011.90+2.15
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.77+0.34 EUR/GBP - 1.172+0.31
FOREX:  EUR/USD - 1.172+0.31 GBP/USD - 1.3567+0.35
STOCKS RUS:  RTSI - 1105.63+1.02
STOCKS US: DOW JONES - 49298.25+0.73 NASDAQ - 25326.13+1.03
STOCKS US: S&P 500 - 7259.22+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 59513.12+0.00 TOPIX - 3728.73+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26213.78+1.22 SSEC - 4160.17+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 10219.11-1.40 CAC40 - 8062.31+1.08
STOCKS EUR:  DAX - 24401.70+1.71
06/05/2026  CBA:  USD - 370-0.44 GBP - 504.57+2.92
06/05/2026  CBA:  EURO - 436.12+3.22
06/05/2026  CBA:  GOLD - 54445-780 SILVER - 873.57+2.48
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
28/02/2011 19:07
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Այսօր` փետրվարի 28-ին, հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց ներմուծում ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով մարդատար տրասպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման կարգը: Այսպես, ըստ կարգի` կառավարության հաստատած ծրագրի շրջանակում վարկեր կարող են ստանալ 2005 թվականից վաղ թողարկման տարեթվով,  5 մլն ՀՀ դրամից ցածր մաքսային արժեքով մինչև 10 տեղանոց մարդատար տրանսպորտային միջոց հանրապետության տարածք «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծող այն քաղաքացիները (ներառյալ անհատ ձեռնարկատերը), ովքեր մինչև 2011 թվականի  մարտի 18-ը ներառյալ մաքսային սահմանի հատմամբ և փոխադրման ամփոփագրի լրացմամբ  Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել են 2011թ հունվարի 26-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքից վերաարտահանված` նախկինում «ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմով ներմուծված տվյալ տրանսպորտային միջոցը:

Ինչպես պարզաբանեց ՀՀ ֆինանսների նախարարը` վարկերը տրամադրվում են անտոկոս` վեցամսյա վերադարձման ժամկետով, իսկ տվյալ ավտոմեքենան ընդունվում է որպես գրավ: Նշենք, որ շրագրի իրականացման համար կառավարությունը նախատեսել է հատկացնել 300 մլն դրամ, ընդ որում անհրաժեշտության դեպքում գումարը ենթակա է ավելացման:  Տրամադրվող վարկերի միջին գումարը կտատանվի 1 մլն դրամի սահմաններում:

Վարկային պայմանագիր կնքելու նպատակով մարզի բնակիչը մինչև 2011 թվականի մարտի 25-ը ներառյալ  պետք է դիմում ներկայացնի մարզպետարան, Երևան քաղաքում մշտապես բնակվողը` ՀՀ ֆինանսների  նախարարություն`  ներկայացնելով.

 – 2011 թվականի հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաարտահանման մաքսային հայտարարագրի և իր անվամբ ՀՀ տարածք ներմուծելու  փոխադրման ամփոփագրի պատճենները,

 – տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկանք` տրված մարզի բնակչին` մարզպետարանի, իսկ Երևան քաղաքի բնակչին` Մաքսատան կողմից:

Մաքսային արժեքի շեմին ներմուծվելիք կամ ներմուծված տրանսպորտային միջոցի բավարարումը պարզելու նպատակով մարզի բնակիչը տրանսպորտային միջոցի բնութագրող և նույնականացման տվալները ներկայացնում է իր բնակության վայրի մարզպետարան, Երևան քաղաքի բնակիչը` մաքսատուն:

Մարզպետարանն անձից ստացած տվյալները ներկայացում է վերադաս մաքսային մարմին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանին է ներկայացնում տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի հիման վրա մարզպետարանը ներմուծողին գրավոր հայտնում է նախնական մաքսային արժեքը: Երևան քաղաքի բնակիչ ներմուծողին Մաքսատունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք` ներկայացված տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի մասին:

AMP
06/05/2026
դրամ
Դոլար (USD)
370
-0.44
Եվրո (EUR)
436.12
+3.22
Ռուբլի (RUR)
4.934
+0.0334
Լարի (GEL)
137.79
-0.15
54445
-780
Արծաթ
873.57
+2.48