Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Apple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին
18/01/2022 12:37
Կիսվել

Apple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին

Apple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին՝ որպես iPhone-ի, Apple Watch-ի  միջոցով վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոց

Կոնվերս Բանկի  հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման առավել ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից՝ ազատվելով վճարային քարտն  այլ անձի փոխանցելու, վճարային տերմինալների կոճակներին հպվելու եւ կանխիկ գումարով վճարումը կատարելու անհրաժեշտությունից:

Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է  IPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով: Այն ապահովված է հուսալի պաշտպանությամբ և վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով:

Անհպում վճարում կատարելու համար բավարար է Apple–ի սարքը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել խանութ-վաճառասրահներում, առեւտրի եւ սպասարկման ցանցում, ինտերնետ խանութներում և այլն:

Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև AppleWatch-ի հավելվածներում վճարումների, ինչպես նաեւ ինտերնետ միջավայրում iPhone-ով, iPad-ով և Mac-ով ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար: Օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտություն չկա:

Անվտանգությունն ու գաղտնիությունն առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ո՛չ սարքում, ո՛չ էլ Apple-ի սերվերներում: Դրա փոխարեն սարքին տրվում է չկրկնվող թվային քարտի համար, որը գաղտնագրվում և պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մուտք գործել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանին և հետևել ցուցումներին՝ Բանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն օգտվել Բանկի կողմից քարտապաններին առաջարկվող բոլոր զեղչերից ու առավելություններից:

Wallet-ում քարտը հնարավոր է նաև ավելացնել Կոնվերս բանկի Մոբայլ բանկ հավելվածից՝ սեղմելով Add to Apple Wallet կոճակը և հետևելով ցուցումներին:

Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք՝ http://www.apple.com/ru/apple-pay/

Կոնվերս Բանկի մասին ավելին իմանալու համար այցելեք՝ https://www.conversebank.am/hy/

Կոնվերս Բանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է:  01.10.2021թ դրությամբ, Բանկի  ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 49 մլրդ դրամ, ակտիվները՝ 369.4 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 225 մլրդ դրամ, իսկ  պարտավորությունները հաճախորդների նկատմամբ (այդ թվում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի գծով)՝ 268.7  մլրդ դրամ:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14