ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում "Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին" և "Գանձապետական համակարգի մասին" ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև ս.թ. մարտի 12-ը: Ստացված առաջարկությունների ամփոփման նպատակով ս.թ. մարտի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում տեղի կունենա հանդիպում շահագրգիռ անձանց հետ: