Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է 21.6 ՄԲԻԹ/ՎՐԿ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ HSPA+ ՑԱՆՑ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
02/03/2011 17:52
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է 21.6 ՄԲԻԹ/ՎՐԿ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ HSPA+ ՑԱՆՑ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է HSPA+ տեխնոլոգիայի շնորհիվ մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնման մասին` առաջարկելով Երևանի տարածքում մինչև 21.6 Մբիթ/վրկ ներբեռման արագություն ապահովող սարքեր: Ներբեռնման` համապատասխանաբար 14.4 Մբիթ/վրկ և 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» և «ՄՏՍ կոնեկտ E1820» անլար մոդեմները հասանելի են ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: Ինչպես տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից` ներկայումս ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշխատանքներ է իրականացնում Հայաստանի մարզերում ևս HSPA+ ցանցը հասանելի դարձնելու ուղղությամբ: Աստիճանաբար, HSPA+ ցանցը կընդլայնվի` ներառելով երկրի բոլոր շրջանները: Երևանում մինչև 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող` HSPA+ (Evolved HSPA) ցանցը ծավալվում է վերբեռնման մինչև 50 Մբիթ/վրկ և ներբեռնման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4-րդ սերնդի/LTE ցանցի ընդլայնմանը զուգընթաց:

«HSPA+ և LTE ցանցերի ստեղծման հարցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի վճռականությունը պայմանավորված է սպառողին բջջային լայնաշերտ ծառայությունների առավելություններից օգտվելու հնարավորություն ընձեռելու ցանկությամբ: Այսօր մենք ներկայացրեցինք ևս երկու USB մոդեմ` սպառողին թույլ տալով լիարժեք օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Երևանում հասանելի 3.5G ցանցի հնարավորություններից: Միևնույն ժամանակ, HSPA+ ցանցին զուգահեռ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է նաև 4G ցանցը»,-հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տվյալների անլար փոխանակման և առավել մեծ արագությունների` սպառողների շրջանում պահանջարկի աճին զուգընթաց, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի մեծացնել առաջարկվող անլար սարքերի տեսականին` նպաստելով իր հաճախորդների շրջանում HSPA+ և 4G ցանցերի շնորհիվ բջջային տվյալների փոխանցման ծառայություններից օգտվողների թվի աճին:

4G/LTE ցանցի գործարկումը ընկերության` HSPA և HSPA+ տեխնոլոգիաների վրա հիմնված դեռևս չգերազանցված 3.5G ցանցի տրամաբանական շարունակությունն է: Հիշեցնենք, LTE տեխնոլոգիան, որի կոմերցիոն գործարկումը Երևանի տարածքում տեղի ունեցավ 2010 թվականի դեկտեմբերի 20-ին, այս պահի դրությամբ հասանելի է աշխարհի ընդամենը մի քանի երկրում: 
15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21