03/03/2011 10:54
ՈՍԿԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՈՍԵԼ ՉԻՆԱՍՏԱՆ
2011 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Չինաստանում զգալի աճել է պահանջարկը ոսկու նկատմամբ: Այս տարվա ընթացքում Չինաստանը գնել է շուրջ 200 տոննա ոսկի: UBS AG-ի վերլուծաբանների գնահատմամբ` Չինաստանում ոսկու նկատմամբ պահանջարկի աճն առավելապես պայմանավորված է երկրում գնաճի տեմպերի արագացմամբ: «Չինաստանը ոսկու խոշոր գնորդ է, և քանի դեռ շուկան մտահոգված է բարձր գնաճով, ներդրումներն այս թանկարժեք մետաղում շարունակում են բավականին գրավիչ մնալ չինացի ներդրողների համար», – պարզաբանում են վերլուծաբանները:
Նշենք, որ, ըստ կանխատեսումների, առաջիկա վեց ամիսների ընթացքում ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց կարող է հատել 1500 դոլարի սահմանագիծը, իսկ Չինաստանում ոսկու նկատմամբ ներդրումային պահանջարկի աճը կարող է տատանվել 40-50%-ի սահմաններում:
Հատկանշական է, որ 2010 թվականի արդյունքներով ոսկու նկատմամբ ներդրումային պահանջարկը Չինաստանում աճել էր ավելի քան 70%-ով` կազմելով 179,9 տոննա: World Gold Council-ի տվյալներով, այս ցուցանիշով Չինաստանն արդեն իսկ առաջ է անցել ԱՄՆ-ից և Գերմանիայից:
Հունվար ամսվա արդյունքներով գնաճը Չինաստանում կազմել էր 4,9%` տարեկան կտրվածքով:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
