ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5213A099 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 500 000 000 դրամ, որից մրցակցային` 1 500 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 921 004 853 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.4828 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր: