Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ Է 5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ BLUEORCHARD FINANCE ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ
04/03/2011 11:38
Կիսվել

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ Է 5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ BLUEORCHARD FINANCE ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ

2011թ. մարտի 4-ին Ինեկոբանկը կնքեց հերթական վարկային պայմանագիրը BlueOrchard Finance SA կազմակերպության հետ, որը միկրոֆինանսավորման ոլորտում ներդրումներ իրականացնող առաջատար համաշխարհային կառույց է: Ինչպես «Բիզնես 24-ին» տեղեկացնում են Ինեկոբանկից` նոր ռեսուրսներն ուղղվելու են միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորմանը: Հատկանշական է, որ նոր վարկը ՀՀ դրամով է, ինչը բանկին հնարավորություն է տալիս տրամադրել դրամային վարկեր` չկրելով փոխարժեքի ռիսկ:

«2010թ.-ի ընթացքում Ինեկոբանկի հետ իր համագործակցության շրջանակներում BlueOrchard Finance SA կազմակերպությունն արդեն տրամադրել է 7,500,000 ԱՄՆ դոլար վարկ: Եվս մեկ պայմանագրի ստորագրումը, որը կուղղվի  միկրոֆինանսավորման ոլորտի զարգացմանը, հադիսանում է բանկի արդյունավետ և նպատակաուղղված գործունեության արդյունք և ամրապնդում է մեր համագործակցությունը վստահելի գործընկերոջ հետ», նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

2011թ.-ի ընթացքում Ինեկոբանկը նախատեսում է միջազգային համագործակցությունների շրջանակների ընդլայնում և նոր ծրագրերի իրականացում` ուղղված միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը, ինչպես նաև էներգոարդյունավետության և վերականգնվող էներգիայի  ֆինանսավորման ոլորտում:  Նշենք նաև, որ բանկն արդեն իսկ համագործակցում է ավելի քան 20 միջազգային կառույցների հետ` իր հաճախորդներին առաջարկելով ծառայությունների լայն շրջանակ:

Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ.-ին և ՀՀ բանկային համակարգում գտնվում է լավագույն տասնյակում: 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 58.8  մլրդ. ՀՀ դրամ., իսկ կապիտալը` 12.8 մլրդ. ՀՀ դրամ: Բանկի բաժնետերերի շարքում են IFC-ն և KfW խմբի անդամ հանդիսացող DEG կազմակերպությունը` համապատասխանաբար 10% և 13.5% բաժնեմասերով:

BlueOrchard Finance S.A. կազմակերպությունը միկրոֆինանսական հաստատություններին վարկավորում է 2001թ.-ից` նպաստելով եկամտաբեր գործունեությունների և ֆինանսական համակարգի զարգացմանը և կարիքավոր բնակչության կենսավիճակի բարելավմանը: BlueOrchard Investments Sàrl-ը 2007թ.-ից ներդրումներ է իրականացնում միկրոֆինանսական հաստատությունների և միկրոֆինանսական ցանցային ֆոնդերի կապիտալում:

AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14