Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԱՅԼԵՎՍ ԴՐԱԽՏ ՉԷ
04/03/2011 16:07
Կիսվել

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԱՅԼԵՎՍ ԴՐԱԽՏ ՉԷ

Սկանդալներն ու անշարժ գույքի օրեցօր աճող գները հանգեցրել են նրան, որ Շվեյցարիայի բնակիչները սկսել են իսկապես ատել իրենց երկիր եկող միլիոնատերերին: Հարուստ «միգրանտների» հետ պայքարում այստեղ սպեկուլյացիայով են զբաղվում գրեթե բոլոր քաղաքական գործիչները: Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանություններն արդեն իսկ հետախուզություն են սկսել այսպես կոչված «հարկերից խուսափում» գործով, որը կարող է «պատվազրկել» միանգամից մի քանի շվեյցարական բանկ: Վերջերս էլ ձերբակալվել էր Credit Suisse բանկի աշխատակից Կրիստոս Բագիոսը, ով մեղադրվում է երկրում գործող «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի շրջանակներում իր հաճախորդներին հարկերից խուսափելու հարցում օգնություն ցուցաբերելու մեջ: 
 
Financial Times-ի վերլուծաբանների գնահատմամբ` Շվեյցարիայի բանկային համակարգին սպասվում են դժվար ժամանակներ. ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են լրջորեն զբաղվել հարկ չվճարողների գործով: Հիշեցնենք, որ 2009 թվականին ԱՄՆ կառավարությունն արդեն  հետաքննել էր UBS բանկի ներդրողների գործերը: Այդ ժամանակ, Շվեյցարիայի Արդարադատության Նախարարության որոշմամբ, բանկիրները ստիպված եղան արտասահմանյան կառավարությանը վճարել 780 մլն ԱՄՆ դոլար տուգանք` հարկերից խուսափող ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու  համար: Իսկ այժմ, արտաահմանյան իրավական մարմինները որոշել են  «ստուգել» Շվեյցարիայի ողջ բանկային համակարգը:
 
Նշենք, որ շվեյցարական բանկերի հետ կապված վերջին աղմկահարույց սկանդալի մասնակիցը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն էր: Եվրոպական պետության կառավարությունն ազնվորեն հայտարարել է, որ բռնապետն իր երկրում պահում էր առնվազն տասնյակ միլիոնավոր դոլարներ: Ի դեպ, հենց այս երկրում  էր պահում իր միջոցները նաև Թունիսի «փախչող նախագահ» Բեն Ալին:
 
Հատկանշական է, որ այսօր արդեն Շվեյցարիայի կառավարությունը ստիպված է դիմել տարբեր միջոցների` երկրի ֆինանսական խնդիրները լուծելու համար: Եվ այսպես, ապրիլի 1-ից կգործի գործազրկության մասին նոր օրենքը` համաձայն որի գործազրկության թոշակների ժամկետը կկրճատվի: Սա կհանգեցնի նրան, որ ավելի քան 16 հազար մարդ կմնա առանց գոյատևման միջոցների: Միևնույն ժամանակ, Շվեյցարիայում սկսվել է հարուստների նկատմամբ ճնշումը. երկրի տարածաշրջաններից մեկում հարուստների համար արդեն բարձրացրել են անշարժ գույքի հարկը: Այս նոր փոփոխության արդյունքում «տուժածների» շարքում միանշանակ գերակշռում են հարուստ արտասահմանցիները: Բանն այն է, որ  միլիոնատեր «միգարնտները», օգտվելով «հարկային դրախտի» հնարավորություններից, ձեռք են բերում էլիտար անշարժ գույք, ինչը հանգեցնում է երկրում անշարժ գույքի և հողի գների շարունակական բարձրացման: 
 
Վերջին շուրջ տաս տարիների ընթացքում Շվեյցարիայում անշարժ գույքի գներն աճել են ավելի քան 3 անգամ: Ընդ որում, արտասահմանցիների սիրելի Ցյուրիխյան լճի հյուսիսային ափերում միայն անշարժ գույքի գներն աճել են 2 անգամ` չնայած որ «միջին շվեյցարացին» երբեք այնտեղ չի ապրել: Այս տաս տարիների ընթացքում երկրում վաճառված յուրաքանչյուր չորրորդ տունը գնվել է արտասահմանցու կողմից: Արդյունքում, «պրեմիում» դասի անշարժ գույքը տեղացիների համար դարձել է անհասանելի: Շվեյցարիայում անշարժ գույքի գների անկում չի գրանցվել անգամ ճգնաժամի ժամանակ:
 
Ի դեպ, լռությունից և կայունությունից բացի, կան նաև այլ պատճառներ, որոնք դարձրել են այս երկրի անշարժ գույքը «ոսկե պատառ» արտասահմանյան հարուստների համար: Տեղական օրենքների համաձայն, տներ վաճառող գործակալներն ու գործակալություններն իրավունք չունեն գնորդից հարցնել միջոցների ստացման աղբյուրներից: Այդ իսկ պատճառով էլ անշարժ գույքը դարձել է «փող լվանալու» լավ միջոց:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36