10/03/2011 11:51
ՉԻՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՆ «ՍՏԻՊՈՒՄ ԵՆ» ԿՐՃԱՏԵԼ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
2011 թվականին չինական բանկերը կընդայնեն իրենց վարկային պարտֆելները շուրջ 15%-ով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի Բանկային գործունեության վերահսկողության հանձնաժողովի նախագահի օգնականը: Նշենք, որ 2010 թվականին չինական բանկերը տրամադրել են 7,95 տրիլիոն յուան (1,2 տրիլիոն դոլար) ընդհանուր ծավալով վարկեր` գերազանցելով Չինաստանի կառավարության կողմից սահմանված սահմանագիծը: Ինչպես նշել է չինացի պաշտոնյան` 2010 թվականին ՀՆԱ-ի 8% աճի պայմաններում երկրում վարկավորման ծավալները կաճեն 15%-ով` նախորդ տարվա արդյունքներով գրանցված 20%-ի դիմաց:
Վերլուծաբանների գնահատմամբ` հենց վարկային ծավալների աճով է պայմանավորված երկրում գնաճային ճնշումների առկայությունը: Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով գնաճը Չինաստանում կազմել է 3,3%:
Հատկանշական է, որ Չինաստանի կառավարությունը որոշում է ընդունել առավել ուշադիր լինել փոքր առևտրային բանկերի գործունեության վերահսկողության տեսանկյունից` միևնույն ժամանակ պայքարելով անշարժ գույքի շուկայում «փուչիկների» ձևավորման դեմ:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
