Բիզնես 24. ԷՔՍՊԵՐՏ – Արտակ Խաչատուրովը՝ ավտոապահովագրավճարների բարձրացման մասին
«Բիզնես 24»-ը սկսում է նոր վիդեոշարք։ «Բիզնես 24. Էքսպերտ»-ը ազատ խոսքի հարթակ է բիզնես, տնտեսություն, ֆինանսներ ոլորտների փորձագետների համար։
Շարքի առաջին թողարկմանը կարծիք է հայտնում ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը։ «ԱՊՊԱ-ն չի թանկանալու», – վստահեցնում է Արտակ Խաչատուրովը։ Վերջինս մի խումբ վարորդների հետ պայքարում է ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների բարձրացման դեմ։