14/03/2011 10:49
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ «ԲԱՑ ԿԹՈՂՆԻ» 183.8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ճապոնիայի կենտրոնական բանկը երկրի ֆինանսական շուկա «բաց կթողնի» 15 տրիլիոն յեն (183,8 մլրդ դոլար)` նպատակ ունենալով մեղմել ներդրողների վատատեսական սպասումները: Նշենք, որ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառող համաշխարհային ներդրողների մոտ ձևավորվել էր վատատեսական տրամադրություն և բացասական «վերաբերմունք»` ճապոնական բանկերի և ֆինանսական կառույցների նկատմամբ: Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ` երկրի կենտրոնական բանկն իր այս քայլով փորձում է օգնել ֆինանսական կազմակերպություններին` միմյանց կարճաժամկետ փոխառություններ տրամադրելու հարցում: Նշենք, որ նախապես ենթադրվում էր, որ ֆինանսական շուկա կուղղվի 7 տրիլիոն դոլար, սակայն Ճապոնիայի կառավարության արտահերթ նիստի շրջանակներում այս գումարն ավելի քան կրկնապատկվեց:
Ճապոնիայում տեղի ունեցած աղետի պատճառով ճապոնական բորսայական ինդեքսները գրանցել են զգալի անկում` հասնելով վերջին շուրջ 3 ամիսների նվազագույն մակարդակին:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
