14/03/2011 14:03
2010Թ.-ԻՆ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 28.5% ԱՃ
ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը 2010թ.-ի տարեվերջին կազմել են 1009.4 մլրդ. դրամ` 2009թ.-ի նույն ժամանակաշրջանի 785.5 մլրդ. դրամի դիմաց (աճը կազմել է 28.5%): Նման տվյալներ է հրապարակել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը` «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-դեկտեմբերին» տեղեկատվական ամսական զեկույցում: Միևնույն ժամանակ, բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 2010թ.-ի տարեվերջին կազմել է 356.3 մլրդ. դրամ` 2009թ.-ի նույն ժամանակաշրջանի 291.6 մլրդ. դրամի դիմաց (աճը կազմել է 22.2%):
ԱՄՆ դոլարի միջին տարեկան հաշվարկային փոխարժեքը 2010թ.-ին աճել է 2.9%-ով և կազմել 373.66 դրամ` 2009թ.-ի 363.28 դրամի դիմաց:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
