Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Երևանում անցնում է CodeSignal ընկերության համաեվրոպական հավաքը
16/02/2022 16:19
Կիսվել

Երևանում անցնում է CodeSignal ընկերության համաեվրոպական հավաքը

Եվրոպական 8 երկրներից ավելի քան 30 ինժեներներ Հայաստանում մասնակցում են CodeSignal ընկերության համաեվրոպական հավաքին

CodeSignal «Ararat Meetup» անվանումը կրող հավաքի ընթացքում Եվրոպայի տարբեր քաղաքներում հեռահար աշխատող ինժեներները համատեղ աշխատում են Երևանյան գրասենյակում, միասին քննարկում և լուծում ստրատեգիական մի շարք խնդիրներ։

Հավաքի ընթացքում թիմը բացահայտում է Հայաստանն իր պատմամշակութային հարստություններով

Փետրվարի 14-ին Երևանում մեկնարկել է CodeSignal-ի համաեվրոպական հավաքը, որի շրջանակներում ընկերության աշխատակիցները մեկ շաբաթով Երևան են ժամանել Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Մոնտենեգրոյից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Իսպանիայից։ Երևանի գրասենյակը աշխարհում միակն է՝ չնայած նրան, որ ընկերությունն աշխարհի 12 երկրներում ունի 90 աշխատակից կամ Signalite։ Թիմի մեծ մասն ամբողջությամբ հեռահար է աշխատում, ինչը հաճախ խոչընդոտում է աշխատակիցների անմիջական շփումներին։ Երեք օրերի ընթացքում արդեն կայացել են բազմաթիվ գործնական հանդիպումներ, թիմակիցները միասին կարողացել են լուծել բազմաթիվ խնդիրներ, անմիջական շփվել միմյանց հետ, ինչպես նաև վայելել Երեկոյան երևանը։

CodeSignal «Ararat Meetup»-ի ամփոփումը կլինի Դիլիջանում, որտեղ հիմնական շեշտը կդրվի եվրոպական թիմի առավել անմիջական շփմանը, թիմային խաղերին և համատեղ այլ միջոցառումներին։ Հիմնական նպատակն այն է, որ թիմի անդամները շփվեն նաև գրասենյակից դուրս և անձնապես ճանաչեն միմյանց։ Արդյունքում նրանք հնարավորինս լավ կիմանան միմյանց ուժեղ ու թույլ կողմերը, հետաքրքրություններն ու յուրահատկությունները։

CodeSignal ընկերության Տեխնիկական տնօրեն և հայաստանյան գրասենյակի տնօրեն Էդուարդ Փիլիպոսյանը նշեց, որ ամբողջությամբ հեռահար աշխատանքը հաճախ խոչընդոտում է աշխատակիցների անմիջական շփումներին, և Հայաստանում հավաքի նպատակն է բարձրացնել թիմային աշխատանքի արդյունավետությունը՝ թիմի անդամներին հնարավորություն տալով անձնապես շփվել և մտերմանալ։

Եվրոպայի տարբեր քաղաքներից ժամանած Signalite-ները ծանոթանում են Հայաստանի պատմությանը, զբոսնում Երևանի փողոցներով, համտեսում հայկական խոհանոցի ուտեստներն ու այցելում թանգարաններ։ Բոլոր հյուրերն էլ մեծ սիրով ներգրավվում են և փորձում հնարավորինս լավ ճանաչել իրենց երևանյան թիմակիցների երկիրն ու մշակույթը՝ դարձնելով մշակութային փոխանակումը այս հավաքի կարևոր մի մասը։

CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ եւ այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։ Այն առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսեւորելու հնարավորություն: 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար: CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85