Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
18/03/2011 12:35
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Բազմակողմ հարաբերություններում հաջողության հասնելու համար, այդ թվում` Եվրոպայում, շատ կարևոր է, որ որպես նախադեպեր լինեն հաջողված երկկողմ հարաբերություններ երկու պետությունների միջև»,- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ երեկ` մարտի 17-ին, Բրյուսելում ունեցած հանդիպումից հետո նշեց Բելգիայի խորհրդարանի նախագահ Անդրե Ֆլայոն: Այս առումով նա մեծապես կարևորեց ՀՀ վարչապետի այցը Բելգիայի Թագավորություն, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները, մասնավորապես, խորհրդարանների միջև հարաբերությունների սերտացման հեռանկարը: Ա. Ֆլայոն առաջարկել է դեսպանի միջոցով նախապատրաստել առավել հաճախակի և սերտ շփումներ միջխորհրդարանական համագործակցության խմբի մակարդակով: «Հաշվի առնելով սերտ համագործակցությունը և երկու երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները` հնարավոր է, որ նաև Եվրոպայի հետ հարաբերություններում Բելգիան սատարի Հայաստանին»,- հավելեց նա:

Ամփոփելով եռօրյա աշխատանքային այցի արդյունքները` ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը նշեց, որ եվրոպական գործընկերները սատարում են բարեփոխումների հայաստանյան ծրագրին և այդ առումով, արձանագրվել է, որ տեխնիկական, ֆինանսական օժանդակությունը, որ խոստացվել էր Հայաստանին, տրվելու է ամբողջ ծավալով: Դա, կառավարությանն ղեկավարի գնահատմամբ, շատ կարևոր է մեր երկրի համար:

«Մենք արդեն սկսել ենք քննարկել նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, կենտրոնացել ենք մաքսային, հարկային վարչարարության բարելավման խնդիրների վրա և այստեղ ուզում ենք պիլոտային ծրագիր իրականացնել: Այդպիսի փորձ ԵՄ-ն ունի այլ երկրների հետ. մենք սկսել ենք բանակցությունները, որ այդ նախագիծն իրականացվի նաև Հայաստանում»,- տեղեկացրեց ՀՀ վարչապետը: Նրա ներկայացմամբ` մի կողմից` դա ենթադրում է լրացուցիչ տեխնիկական օժանդակություն, մյուս կողմից` նաև ֆինանսական բուֆերային հիմնադրամի ստեղծում:

Վերջինս կկարողանա ծածկել այն ռիսկերը, որոնք հնարավոր է առաջանան այդ բարեփոխումների արդյունքում, և ինչն էլ կապահովի մակրոտնտեսական կայունություն: «Միևնույն ժամանակ, քաղաքական, տնտեսական, ժողովրդավարացմանն ուղղված ծագրերի իրականացման առումով մտադիր ենք նոր թափ հաղորդել բարեփոխումներին Հայաստանում: Այդ առումով ստացել ենք լիակատար աջակցություն մեր եվրոպական գործընկերների կողմից»,- նշեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով` չափազանց կարևոր էր, որ բոլոր մակարդակներում ներկայացվեցին այն խնդիրները, որոնք առաջացել էին ճգնաժամի հետևանքով և որոնք բավականին լուրջ հարված հասցրեցին Հայաստանի տնտեսությանը 2009 թվականին: Այսօր անհրաժեշտություն կա անդրադառնալ այդ պատճառով ի հայտ եկած խնդիրներին, և նախանշված ծրագրերը նոր թափով սկսել իրականացնել:

«Կարևոր է նաև, որ ԵՄ գործընկերների համար հասկանալի է մեր դիրքորոշումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- ասաց ՀՀ վարչապետը: Նախ` հայ-թուրքական հարաբերությունների տեսակետից հասկանալի է, որ Հայաստանը, ստորագրելով արձանագրությունները, հայտարարել է դրանք վավերացնելու իր պատրաստակամության մասին:

Տ. Սարգսյանի խոսքով` բոլորի համար ակնհայտ է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, և իրավիճակն այս երկրում ստիպում է ենթադրել, որ, ըստ երևույթին, այդ հարցին հնարավորւթյուն կլինի անդրադառնալ ընթացիկ տարվա ամռանը` Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր միտումն այն է, որ եթե խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, նշանակում է, որ միջազգային հանրությունը պետք է որ միայն հստակ ազդակներ հաղորդի երկու երկրներին, որ ռազմական գործողությունները անընդունելի և անթույլատրելի են:

Միջազգային կառույցները և ԵՄ-ն միաժամանակ պետք է արձանագրեն, որ ունեն հստակ պատկերացումներ, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն այն երկրի նկատմամբ, ով կհամարձակվի ռազմական գործողությունների միջոցով լուծել այս խնդիրը: «Կարծում եմ, որ ԵՄ-ի այսպիսի քաղաքական դիրքորոշումը բարենպաստ պայմաններ կստեղծի նաև խաղաղ բանակցությունները իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:
Բելգիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանն այսօր առավոտյան նախորդել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԵՄ հարկերի և մաքսային հարցերով հանձնակատար Ալգիրդաս Սեմետայի հետ: Հանդիպմանը մասնավորապես ներկայացվել են Հայաստանի հարկային և մաքսային ոլորտներում մինչ այս կատարված և առաջիկայում կատարվելիք բարեփոխումները, նշվել այն օժանդակության մասին, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ-ից` բարեփոխումների արդյունավետ իրականացման համար:

Նախօրեին` երեկոյան, տեղի էր ունեցել Տիգրան Սարգսյանի հանդիպումը «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության խորհրդի անդամների հետ: Մարտի 17-ի երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելից վերադարձավ Երևան:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08