Բիզնես

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 61434.19-1.49 TOPIX - 3974.03+0.26
STOCKS CHINA:  HANG SENG - 25807.92+1.96 SSEC - 3828.47+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
29/07/2026  CBA:  USD - 366.2-0.34 GBP - 486.75-0.02
29/07/2026  CBA:  EURO - 416.96+0.57
29/07/2026  CBA:  GOLD - 47356-666 SILVER - 673.1-22.6
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ. ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ` «ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ»
18/03/2011 15:29
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ. ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ` «ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ»

2011 թ-ի մարտի 18-ին «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, որը ստորագրել են ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը և ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի տեղակալ Մհեր Գրիգորյանը:

«Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր տրամադրելու նպատակով ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի տեղակալ Մհեր Գրիգորյան,- «Մենք շատ ուրախ ենք մասնակցել այս ծրագրին և աջակցել Հայաստանում բնակվող երիտասարդ գիտնականներին ձեռք բերել սեփական բնակարան: ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստակամ է մասնակցելու նմանատիպ ծրագրերին, որոնք ուղված են ինչպես ստեղծագործական միությունների ներկայացուցիչների, այնպես էլ երկրի ողջ բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելամանը»:

Համաձայն համագործակցության համաձայնագրի` Միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շահառուներին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից կտրամադրվեն հիփոթեքային վարկեր 10-ից մինչև 20 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 10 տոկոս տոկոսադրույքով, նվազագույնը 20% կանխավճարով` կառուցվող գույքի գրավադրմամբ: ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրի շահառուներին իր կողմից սահմանված պայմաններով առաջարկելու է կուտակային ավանդների ծառայություններ, և շահառուի վարկունակության գնահատման ժամանակ հաշվի կառնվի նաև վերջինիս կողմից ավանդային հաշվին կատարված վճարումների պատմությունը:
 
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության երիտասարդ գիտնականների և ստեղծագործողների բնակարանային կարիքների բավարարմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում (ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ) կառուցել  բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և Հայաստանի Հանրապետության երիտասարդ ստեղծագործողներին (գրողներ, նկարիչներ, թատերական գործիչներ):

«Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա, բազալտի և ֆելզիտի արտաքին երեսպատմամբ: Այն ունենալու է 6 շքամուտք, 14 բնակելի հարկ, մեկ, երկու, երեք և չորսսենյականոց 216 բնակարաններ, ստորգետնյա ավտոկայանատեղեր` նախատեսված մոտ
130 ավտոմեքենաների համար: Բնակարանները շահառուներին հանձնվելու են ամբողջովին վերանորոգված` պիտանի միանգամից բնակեցման համար:
 
Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և կանաչապատ հանգստի գոտիներ, իսկ շենքի առաջին հարկն օգտագործվելու է հասարակական սպասարկման նպատակով (առևտրի, կենցաղ-սպասարկման կենտրոններ, ցուցասրահներ և այլն): Տարածքն ունենալու է արտաքին լուսավորություն: Կապալառու կազմակերպության կողմից բնակարանների 1քմ.-ի արժեքը սահմանվել է 184000 ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում առաջիկա երկու տարվա ընթացքում ստեղծվելու է ավելի քան 500 աշխատատեղեր:

Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է է 2011 թ-ի ապրիլի 30-ին և նախատեսվում է ավարտել մինչև 2013թ. փետրվարի 28-ը:

ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ։
29/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.34
Եվրո (EUR)
416.96
+0.57
Ռուբլի (RUR)
4.6098
-0.0512
Լարի (GEL)
139.47
-0.13
47356
-666
Արծաթ
673.1
-22.6