Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՊԵԿ. մարտի 1-ից ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել թիրախային հսկողության
02/03/2022 16:51
Կիսվել

ՊԵԿ. մարտի 1-ից ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել թիրախային հսկողության

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքների դասակարգման կարևորությունը, պարզեցրել է մաքսային ընթացակարգերի գործընթացը: 

Ընթացակարգերի պարզեցման ընդհանուր քաղաքականության շրջանակում մարտի 1-ից որոշ ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել հասցեական՝ թիրախային հսկողության: Ընթացակարգերի պարզեցման արդյունքում էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման ամբողջական գործընթացը, կկրճատվի դրա տևողությունը։

Նախկինում գործող ընթացակարգի համաձայն, այսպես կոչված փակ կոդերի կիրառման համար տնտեսվարողը նախ պետք է դիմեր ՊԵԿ մաքսային հսկողության վարչություն, որտեղից էլ ձեռք բերեր անհրաժեշտ ապրանքի ծածկագիրը: Նոր փոփոխությամբ՝ տնտեսվարողն ամբողջ գործընթացը կարող է իրականացնել առանց մաքսային մարմին դիմելու՝ հայտարարագրումն իրականացնելով օրենքով նախատեսված կարգով: 

Գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին դրսևորել բացառապես օրինապահ վարքագիծ: Մաքսային ձևակերպումներն առաջին մեթոդով (գործարքի գնի մեթոդ) կիրառելու համար ունենալ անհրաժեշտ փաստաթղթեր, հայտարարագրել իրական արժեքով և խուսափել տարատեսակ անհարմարություններից: 

Մաքսային ընթացակարգերի պարզեցման գործընթացը պայմանավորված էր որոշ ապրանքների դասակարգման խնդրահարույց լինելուց և բարդությունից (օրինակ՝ տեխնիկա, սարքավորումներ, տեխնոլոգիական ապրանքներ և այլն): Այսպես, նոր փոփոխությամբ ՊԵԿ աշխատակիցների կողմից մշտադիտարկման տարատեսակ գործիքակազմով իրականացվելու է ապրանքների ծածկագրերի հասցեական հսկողություն։ Դրան զուգահեռ, նշված պայմաններում էապես մեծանալու է հայտարարատուների պատասխանատվությունը՝ ապրանքների ծածկագրերի և մաքսային արժեքների վերաբերյալ հայտարարագրվող տեղեկությունների ճշգրտության մասով։ 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88