Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Կասպերսկի. Հայաստանում օգտատերերի մոբայլ սարքերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են
02/03/2022 18:13
Կիսվել

Կասպերսկի. Հայաստանում օգտատերերի մոբայլ սարքերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են

Անցած տարին բնութագրվեց Հարավային Կովկասի երկրների օգտատերերի վրա մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների թուլացմամբ, ինչը համահունչ է համաշխարհային միտումներին։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2021-ին Հայաստանում վնասաբեր ծրագրերի գրոհների են ենթարկվել մոբայլ օգտատերերի 1,58%-ն այն դեպքում, երբ նման օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 0,84%, իսկ Ադրբեջանում՝ 3,76%: 2020-ին Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է օգտատերերի 2,80%-ը, Վրաստանում այդ ծրագրերը գրոհել են օգտատերերի 2,25%-ին, իսկ Ադրբեջանում՝ 5,19%-ին: 

Ընդ որում, եթե անցյալ տարի մոբայլ բանկային տրոյացիները Հայաստանում գրոհել են օգտատերերի 0,03%-ին, Վրաստանում՝ 0,02%-ին, իսկ Ադրբեջանում՝ 0,04%-ին, ապա 2020-ին այդ ցուցանիշներն ըստ երկրների կազմել են, համապատասխանաբար, 0,05, 0,09 և 0,06%: 

Ինչ վերաբերում է մոբայլ շորթող տրոյացիներին, ապա 2021-ին դրանց գրոհները նույնպես թուլացել են նախորդ տարվա համեմատ. այդ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվածների մասնաբաժինը Հայաստանում նվազել է 0,03-ից մինչև 0,02%, Վրաստանում՝ 0,02-ից մինչև 0,01%, Ադրբեջանում՝ 0,04-ից մինչև 0,02%: 

«2021-ին մենք մոբայլ օգտատերերի վրա գրոհների թվի նվազման միտում ենք նկատել։ Սակայն ուրախանալը վաղ է. գրոհներն ավելի ճարտարամիտ են դառնում ինչպես վնասաբեր ԾԱ-ի ֆունկցիոնալության, այնպես էլ օգտագործվող վեկտորների ընտրության հարցում։ Փորձագետները շարունակում էին վնասաբեր ԾԱ գտնել Google Play-ում տեղադրված հավելվածներում, չնայած հարթակ սպառնալիքների ներթափանցման դեմ Google-ի պայքարին: 2021-ին հատկապես աչքի են ընկել Joker տրյացին, որը օգտատիրոջ վրա վճարովի բաժանորդագրություններ է ձևակերպում, և Facebook-ի հաշվեգրերից հաշվառման տվյալներ գողացող Facestealer տրոյացին, ինչպես նաև տարբեր բանկային տրոյացիների բեռնիչները»,- նշում են ընկերության փորձագետները:

Մոբայլ սարքերի վարակումից  պաշտպանվելու համար նրանք օգտատերերին խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից և սարքերի կարգավորումներում անջատել կողմնակի աղբյուրներից ծրագրեր տեղադրելու հնարավորությունը։ Հարկ է նաև ժամանակին թարմացնել համակարգը և կարևոր հավելվածները։ Անվտանգության շատ խնդիրներ լուծվում են դրանց ամենավերջին տարբերակների տեղադրմամբ։ Անհրաժեշտ է նաև ուշադիր լինել SMS-ի, էլեկտրոնային փոստի, մեսենջերների և սոցիալական ցանցերի հաղորդագրությունների նկատմամբ և չանցնել նաև բրաուզերի (դիտարկիչ) չստուգված հղումներով՝ ֆիշինգային կայքերում չհայտնվելու համար։ Անհրաժեշտ է մոբայլ սարքում տեղադրել արդյունավետ հակավիրուս։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9